ԴԱՆԻԵԼ 1:8-14

ԴԱՆԻԵԼ 1:8-14 ՆՎԱԱ

Դանիելն իր սրտում որոշեց, որ իրեն չպղծի թագավորի կերակուրով և նրա խմած գինով, և ներքինապետին խնդրեց, որ թույլ տա՝ դրանցով իրեն չպղծի։ Եվ Աստված ներքինապետի առաջ Դանիելին շնորհք ու ողորմություն տվեց։ Եվ ներքինապետը Դանիելին ասաց. «Ես վախենում եմ իմ տեր թագավորից, որ սահմանել է ձեր ուտելիքն ու խմելիքը. ինչո՞ւ նա ձեր դեմքը գունատ տեսնի ձեր հասակակից տղաների դեմքերից, և թագավորի առաջ իմ գլուխը վտանգեք»։ Եվ Դանիելն ասաց վերահսկիչին, որին ներքինապետը նշանակել էր Դանիելի, Անանիայի, Միսայելի և Ազարիայի վրա. «Աղաչում եմ, մի տասը օր փորձի՛ր ծառաներիդ, և թող մեզ ուտելու համար բանջարեղեն և խմելու համար ջուր տան։ Եվ թող քո առաջ երևան մեր դեմքերը և դեմքերն այն տղաների, որոնք ուտում են թագավորի կերակուրից, և ըստ քո տեսածի՛ վարվիր ծառաներիդ հետ»։ Նա համաձայնվեց նրանց հետ և նրանց տասը օր փորձեց։

ԴԱՆԻԵԼ 1:8-14 հետ կապված անվճար Ընթերցանության ծրագրեր և Շինության խոսքեր