Կանա՛յք, ձեր ամուսիններին հնազա՛նդ եղեք, ինչպես վայել է Տիրոջով։ Ամուսիննե՛ր, սիրե՛ք ձեր կանանց ու մի՛ դառնացրեք նրանց։ Զավակնե՛ր, ձեր ծնողներին ամեն բանում հնազա՛նդ եղեք, որովհետև դա հաճելի է Տիրոջը։ Հայրե՛ր, ձեր զավակներին մի՛ զայրացրեք, որ չվհատվեն։
Կարդալ Կողոսացիներին 3
Կիսվել
Համեմատել տարբերակները: Կողոսացիներին 3:18-21
7 օր
Ուզում եմ այսօր աստվածային մի կարևոր ճշմարտություն քեզ փոխանցել․ երկնային առատ օրհնություններն ու Տեր Աստծո բարեհաճությունը և խնամքը միայն մյուսների համար չեն։ Դրանք նաև քեզ համար են։ Գուցե քո ֆիզիկական աչքերը չեն տեսնում Տիրոջ սքանչելի ծրագրերի նյութական դրսևորումը քեզ համար։ Այդպես կարող է լինել, քանի որ մենք չենք տեսնում ամբողջական պատկերը և չենք տեսնում, թե Աստված, ինչպես է մեր կյանք ներխուժած արհավիրքները մեր իսկ բարիքի համար օգտագործում։
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր