Կողոսացիներին 1:10-17

Կողոսացիներին 1:10-17 ՆՎԱԱ

որպեսզի դուք ընթանաք, ինչպես արժանի է Տիրոջը՝ ամեն բանում նրան հաճելի լինելով, ամեն բարի գործով պտղաբեր լինեք և Աստծու գիտությամբ աճեք. նրա փառքի զորությամբ ամբողջովին զորացած՝ ամեն համբերություն և համառություն կցուցաբերեք հալածանքների հանդեպ ուրախությամբ, գոհություն մատուցելով Հորը, որ մեզ արժանացրեց մասնակից լինելու սրբերին բաժին հասած ժառանգությանը լույսի մեջ, որը մեզ խավարի իշխանությունից ազատեց ու մեզ իր սիրելի Որդու արքայության մեջ փոխադրեց, որի միջոցով ունենք փրկություն՝ մեղքերի թողություն։ Նա աներևույթ Աստծու պատկերն է՝ բոլոր արարածներից առաջ ծնված, որովհետև նրանով ստեղծվեց ամեն բան՝ ինչ երկնքում է ու երկրի վրա. այն, ինչ երևում է և չի երևում՝ թե՛ գահերը, թե՛ տերությունները, թե՛ պետությունները, թե՛ իշխանությունները։ Ամեն ինչ նրա միջոցով ու նրա համար ստեղծվեց։ Նա է ամեն ինչից առաջ, ու ամեն ինչ նրանով է իր տեղում։