ԱՄՈՎՍ 5:4-15

ԱՄՈՎՍ 5:4-15 ՆՎԱԱ

Որովհետև Տերը Իսրայելի տանն այսպես է ասում. «Ինձ փնտրեցե՛ք, որ ապրեք»։ Բայց Բեթելին մի՛ փնտրեք և Գաղգաղա մի՛ մտեք և Բերսաբեից մի՛ անցեք, որովհետև Գաղգաղան անպատճառ պիտի տարագրվի, և Բեթելը պիտի ոչնչանա։ Տիրո՛ջը փնտրեք, որ ապրեք, որ նա կրակի պես չբռնկվի Հովսեփի տան վրա և նրան լափի, ու Բեթելը հանգցնող չունենա։ Դուք, որ իրավունքը օշինդր եք դարձնում և արդարությունը գետնով տալիս, փնտրե՛ք նրան, որ ստեղծեց Բազմաստեղն ու Հայկը, որ մահվան ստվերն առավոտ է դարձնում և ցերեկը խավարեցնում գիշերվա, որ ծովի ջրերն է կանչում և լցնում երկրի մակերեսի վրա. նրա անունը Տեր է։ Նա կործանում է փայլատակեցնում հզորի վրա, որ կործանումը մինչև ամրոցն է գալիս։ Ատում են դարպասում հանդիմանողին և զզվում են ուղիղ խոսողից։ Նրա համար, որ ոտնահարում եք աղքատին և նրանից ցորենի հարկեր եք կորզում։ Դուք տաշված քարից տներ եք կառուցել, բայց նրանց մեջ չեք բնակվի, ցանկալի այգիներ եք տնկել, բայց նրանց գինին չեք խմի։ Որովհետև ես գիտեմ՝ որքան բազմաթիվ են ձեր հանցանքները, և որքան ծանր՝ ձեր մեղքերը, դուք, որ նեղում եք արդարին, կաշառք եք վերցնում և դատարանում աղքատներին զրկում եք արդարությունից։ Ուստի այն ժամանակ խոհեմը լռում է, որովհետև այն չար ժամանակ է։ Բարությո՛ւն փնտրեք և ո՛չ չարություն, որ ապրեք, և Տերը՝ Զորքերի Աստվածը, ձեզ հետ կլինի, ինչպես որ ասել եք։ Ատե՛ք չարությունը և բարի՛ն սիրեք և դարպասում իրավո՛ւնքը հաստատեք, գուցե Տերը՝ Զորքերի Աստվածը, գթա Հովսեփի մնացորդին։

ԱՄՈՎՍ 5:4-15 հետ կապված անվճար Ընթերցանության ծրագրեր և Շինության խոսքեր