Սողոսն էլ էր համագործակից նրա սպանությանը։ Այդ օրը Երուսաղեմի եկեղեցու դեմ մեծ հալածանք եղավ. բոլորը ցրվեցին Հրեաստանի ու Սամարիայի գավառները, բացի առաքյալներից։ Աստվածավախ մարդիկ թաղեցին Ստեփանոսին ու նրա վրա մեծ ողբ արեցին։ Իսկ Սողոսը ավերում էր եկեղեցին. տնից տուն էր մտնում և տղամարդկանց ու կանանց քարշ տալով՝ բանտ էր նետում։ Իսկ ցրվածները շրջում էին՝ Աստծու խոսքն ավետարանելով։ Փիլիպպոսը, Սամարիայի մի քաղաք իջնելով, Քրիստոսին էր քարոզում նրանց։ Ժողովրդի բազմությունը համախմբված լսում էր Փիլիպպոսի խոսքերը և տեսնում նրա կատարած նշանները, քանի որ շատերի միջից պիղծ ոգիները բարձրաձայն աղաղակելով դուրս էին գալիս, և բազում անդամալույծներ ու կաղեր էին բժշկվում։ Եվ այդ քաղաքում մեծ ուրախություն եղավ։
Կարդալ Գործք Առաքելոց 8
Կիսվել
Համեմատել տարբերակները: Գործք Առաքելոց 8:1-8
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր