Գործք Առաքելոց 26:12-18

Գործք Առաքելոց 26:12-18 ՆՎԱԱ

Երբ քահանայապետների իշխանությամբ ու հանձնարարությամբ Դամասկոս էի գնում, կեսօրին ճանապարհին տեսա, ո՛վ արքա, որ երկնքից արեգակի լուսավորությունից առավել մի լույս փայլատակեց իմ և ինձ հետ գնացողների շուրջը։ Երբ մենք բոլորս գետնին ընկանք, լսեցի մի ձայն, որ եբրայերեն լեզվով ինձ ասում էր. "Սավո՛ւղ, Սավո՛ւղ, ինչո՞ւ ես ինձ հալածում. քեզ համար դժվար է մեխին ոտքով խփել"։ Իսկ ես ասացի. "Ո՞վ ես, Տե՛ր"։ Նա ասաց. "Ես Հիսուսն եմ, որին դու հալածում ես։ Բայց վե՛ր կաց և կանգնի՛ր ոտքերիդ վրա, որովհետև քեզ նրա համար երևացի, որ քեզ նշանակեմ պաշտոնյա և վկա այն բաների, ինչ դու տեսար, և այն բաների, որոնցով պիտի երևամ քեզ՝ ազատելու այն ժողովրդից ու հեթանոսներից, որոնց մեջ քեզ ուղարկում եմ, որպեսզի նրանց աչքերը բացես, խավարից դեպի լույսը և սատանայի իշխանությունից դեպի Աստված նրանց դարձնես, որպեսզի նրանք իմ հանդեպ ունեցած հավատով մեղքերի թողություն և սրբերի հետ ժառանգություն ստանան"։

Գործք Առաքելոց 26:12-18 հետ կապված անվճար Ընթերցանության ծրագրեր և Շինության խոսքեր