Հաջորդ շաբաթ օրը գրեթե ամբողջ քաղաքը հավաքվեց Աստծու խոսքը լսելու։ Երբ հրեաները ժողովրդի բազմությունը տեսան, նախանձով լցվեցին և Պողոսի ասածներին հակաճառելով՝ հայհոյում էին։ Իսկ Պողոսն ու Բառնաբասը համարձակորեն ասում էին. «Նախ ձե՛զ պետք է Աստծու խոսքը խոսվեր, բայց քանի որ դուք այն մերժում եք ու ձեզ արժանի չեք համարում հավիտենական կյանքին, ահա մենք դառնում ենք դեպի հեթանոսները։ Որովհետև այսպես է մեզ պատվիրել Տերը. "Քե՛զ դրեցի որպես լույս հեթանոսների, որպեսզի դու փրկություն բերես մինչև երկրի ծայրերը" »։ Հեթանոսները, այս լսելով, ուրախանում էին և Տիրոջ խոսքը փառաբանում։ Եվ հավատացին նրանք, ովքեր սահմանված էին հավիտենական կյանքի համար։ Տիրոջ խոսքը տարածվում էր ամբողջ գավառով։ Բայց հրեաները գրգռեցին պատվավոր, երևելի կանանց ու քաղաքի գլխավորներին և Պողոսի ու Բառնաբասի դեմ հալածանք հարուցեցին և նրանց դուրս հանեցին իրենց սահմաններից։ Իսկ նրանք, իրենց ոտքերի փոշին նրանց վրա թափ տալով, գնացին Իկոնիոն։ Իսկ աշակերտները լցված էին ուրախությամբ և Սուրբ Հոգով։
Կարդալ Գործք Առաքելոց 13
Կիսվել
Համեմատել տարբերակները: Գործք Առաքելոց 13:44-52
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր