Գ Հովհաննես 1:5-12

Գ Հովհաննես 1:5-12 ՆՎԱԱ

Սիրելի՛ս, դու հավատարմությամբ ես անում այն, ինչ որ եղբայրներին և օտարականներին ես անում, որոնք եկեղեցու առջև վկայեցին քո սիրո մասին։ Եվ լավ կանես, եթե նրանց Աստծուն արժանի ձևով ճանապարհ գցես, որովհետև նրա անվան համար ճամփա ելան՝ առանց հեթանոսներից որևէ բան ստանալու։ Արդ մենք պետք է այդպիսիներին ընդունենք, որպեսզի ճշմարտությանը գործակից լինենք։ Ես եկեղեցուն գրեցի, բայց Դիոտրեփեսը, որ սիրում է նրանց մեջ վերակացու լինել, մեզ չի ընդունում։ Դրա համար, եթե գամ, կհիշեցնեմ նրա այն գործերը, որ մեր հասցեին չար խոսքերով շատախոսություն է անում և դրանով էլ չբավարարված՝ ոչ ինքն է եղբայրներին ընդունում և նրանց էլ, ովքեր ուզում են ընդունել, արգելում է և եկեղեցուց հանում։ Սիրելի՛ս, մի՛ նմանվիր չարին, այլ բարուն։ Ով բարիք է գործում, Աստծուց է, իսկ ով չարիք է գործում, Աստծուն չի տեսել։ Դեմետրիոսին բոլորն են վկայում և նույնիսկ ինքը՝ ճշմարտությունը. մենք ևս վկայում ենք, ու գիտես, որ մեր վկայությունը ճշմարիտ է։

Գ Հովհաննես 1:5-12 հետ կապված անվճար Ընթերցանության ծրագրեր և Շինության խոսքեր