Բ Տիմոթեոսին 4:9-18

Բ Տիմոթեոսին 4:9-18 ՆՎԱԱ

Շտապի՛ր շուտով ինձ մոտ գալ, որովհետև Դեմասը լքեց ինձ՝ այս աշխարհը սիրելով, և գնաց Թեսաղոնիկե, Կրեսկեսը՝ Գաղատիա, Տիտոսը՝ Դաղմատիա. Միայն Ղուկասն է ինձ հետ։ Մարկոսին վերցրո՛ւ և բե՛ր քեզ հետ, որովհետև նա ինձ ծառայելու համար պետք է։ Տյուքիկոսին Եփեսոս ուղարկեցի։ Երբ գաս, հետդ բե՛ր այն վերարկուն, որ Տրովադայում Կարպոսի մոտ թողեցի, բե՛ր նաև գրքերը, մանավանդ մագաղաթները։ Ալեքսանդրոս դարբինն ինձ շատ չարիք պատճառեց. թող Տերը նրան ըստ իր գործերի հատուցի։ Դո՛ւ էլ նրանից զգուշացիր, որովհետև նա չափազանց հակառակվեց մեր խոսքերին։ Ատյանում առաջին լսման ժամանակ ոչ ոք իմ կողմը չկանգնեց, այլ բոլորն ինձ թողեցին. թող դա մեղք չհամարվի նրանց։ Բայց Տերն ինձ նեցուկ եղավ ու զորացրեց, որպեսզի իմ միջոցով քարոզչությունը հաստատվի, ու բոլոր հեթանոսները լսեն. և ես առյուծի բերանից ազատվեցի։ Եվ Տերն ինձ ամեն չարից կփրկի, կազատի և կհասցնի իր երկնային արքայությանը։ Նրան փա՜ռք հավիտյանս հավիտենից։ Ամեն։