Դավիթը դարձյալ հավաքեց Իսրայելի բոլոր ընտիր մարդկանց՝ երեսուն հազար հոգի։ Դավիթն իր հետ եղած ամբողջ զորքի հետ վեր կացավ ու գնաց, որ Հուդայի Բաաղից բերի Աստծու տապանակը, որի վրա կոչված է քերովբեների վրա նստող Զորությունների Տիրոջ անունը։ Եվ Աստծու տապանակը դրին մի նոր սայլի վրա, վերցրին այն Աբինադաբի տանից, որը գտնվում էր բլրի վրա։ Եվ այդ նոր սայլը քշում էին Աբինադաբի որդիները՝ Ոզան և Աքիովը։ Այն Աստծու տապանակի հետ վերցրին Աբինադաբի տանից, որը բլրի վրա էր. Աքիովը գնում էր տապանակի առջևից։ Դավիթը և Իսրայելի ամբողջ տունը նվագում էին Տիրոջ առաջ մայրու փայտից պատրաստված ամեն տեսակ նվագարաններով՝ քնարներով, տավիղներով, թմբուկներով, դափերով ու ծնծղաներով։ Երբ եկան Նաքոնի կալը, Ոզան ձեռքը մեկնեց դեպի Աստծու տապանակը և բռնեց այն, որովհետև եզները թեքել էին այն։ Եվ Տիրոջ բարկությունը բորբոքվեց Ոզայի դեմ, և Աստված այնտեղ այդ սխալի համար հարվածեց նրան, և նա նույն տեղն էլ մեռավ Աստծու տապանակի մոտ։
Կարդալ Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 6
Կիսվել
Համեմատել տարբերակները: Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 6:1-7
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր