Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 23:1-7

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 23:1-7 ՆՎԱԱ

Ահա սրանք են Դավթի վերջին խոսքերը. Հեսսեի որդի Դավթի ասածը, այն մարդու խոսքը, որ բարձրացավ վեր, որը Հակոբի Աստծու օծյալն էր, Իսրայելի վայելուչ երգերի շարադրողը. «Տիրոջ Հոգին խոսեց իմ միջոցով, Եվ նրա պատգամն իմ լեզվի վրա էր։ Իսրայելի Աստվածն ասաց, Իսրայելի Վեմը խոսեց ինձ հետ. “Մարդկանց վրա իշխողը թող արդար լինի Եվ Աստծու երկյուղով իշխի։ Նա նման է առավոտյան լույսին, Երբ ծագում է արեգակը, Մի առավոտ, երբ ամպեր չկան, Եվ ճառագայթից՝ անձրևից հետո, Դալար է բուսնում գետնից”։ Թեև իմ տունն Աստծու մոտ այդպես չէ, Բայց հավիտենական ուխտ արեց ինձ հետ, Պահված և հաստատված ամեն բանի մեջ։ Թեև իմ ամբողջ փրկությունն ու ամբողջ իղձն այն է, Բայց նա չպիտի ծաղկեցնի։ Իսկ բոլոր անօրենները դուրս գցված փշի նման են, Որը ձեռքով հնարավոր չէ բռնել։ Բայց նրանց դիպչող մարդը Թող երկաթով զինվի ու նիզակի փայտով. Նրանք վառած կրակով պիտի այրվեն նույն տեղում»։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում