Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 23

23
Դավթի վերջին խոսքերը
1Ահա սրանք են Դավթի վերջին խոսքերը. Հեսսեի որդի Դավթի ասածը, այն մարդու խոսքը, որ բարձրացավ վեր, որը Հակոբի Աստծու օծյալն էր, Իսրայելի վայելուչ երգերի շարադրողը.
2«Տիրոջ Հոգին խոսեց իմ միջոցով,
Եվ նրա պատգամն իմ լեզվի վրա էր։
3Իսրայելի Աստվածն ասաց,
Իսրայելի Վեմը խոսեց ինձ հետ.
“Մարդկանց վրա իշխողը թող արդար լինի
Եվ Աստծու երկյուղով իշխի։
4Նա նման է առավոտյան լույսին,
Երբ ծագում է արեգակը,
Մի առավոտ, երբ ամպեր չկան,
Եվ ճառագայթից՝ անձրևից հետո,
Դալար է բուսնում գետնից”։
5Թեև իմ տունն Աստծու մոտ այդպես չէ,
Բայց հավիտենական ուխտ արեց ինձ հետ,
Պահված և հաստատված ամեն բանի մեջ։
Թեև իմ ամբողջ փրկությունն ու ամբողջ իղձն այն է,
Բայց նա չպիտի ծաղկեցնի։
6Իսկ բոլոր անօրենները դուրս գցված փշի նման են,
Որը ձեռքով հնարավոր չէ բռնել։
7Բայց նրանց դիպչող մարդը
Թող երկաթով զինվի ու նիզակի փայտով.
Նրանք վառած կրակով պիտի այրվեն նույն տեղում»։
Դավթի հռչակավոր զորավարները
(Ա Մն. 11.10-46)
8Սրանք են Դավթի քաջ մարդկանց անունները. Հոսեբ-Բասեբեթ Թահքեմոնացին՝ զորավորների գլխավորը, նա է ասոնացի Ադինոն, որը միանգամից ութ հարյուր մարդ էր սպանել։
9Նրանից հետո Եղիազարն էր՝ Աքուքի որդի Դովդայի որդին, որը Դավթի հետ եղած երեք զորավարներից էր, որոնք երբ այնտեղ պատերազմի համար հավաքված փղշտացիներին նախատեցին, Իսրայելի զինվորները փախուստի դիմեցին, 10նա վեր կացավ և ջարդեց փղշտացիներին, մինչև որ ձեռքը հոգնեց և ձեռքը կպավ իր սրին. և Տերը մեծ փրկություն պարգևեց այդ օրը, և զորքը նրա հետևից գնաց, բայց միայն դիակներին կողոպտելու համար։
11Նրանից հետո Սամման էր՝ արարացի Ագեի որդին։ Երբ փղշտացիները մի խումբ էին կազմել և հավաքվել մի ագարակում, որտեղ խիտ ոսպ էր ցանված, և զորքը փախավ փղշտացիների առաջից, 12այդ ժամանակ նա կանգնեց ագարակի մեջ, պաշտպանեց այն և հարվածեց փղշտացիներին, և Տերը մեծ փրկություն պարգևեց։
13Այս երեսուն զորավարներից երեքը հնձի ժամանակ գնացին Դավթի մոտ՝ Ոդողոմի քարայրը, երբ փղշտացիների մի գունդ բանակատեղի էր դրել Ռափայինների հովտում։ 14Դավիթն այդ ժամանակ ամուր բերդում էր, իսկ փղշտացիների կայազորը գտնվում էր Բեթլեհեմում։ 15Դավիթը փափագեց ջուր խմել և ասաց. «Ո՞վ ինձ համար Բեթլեհեմի դռան մոտի ջրհորից ջուր կբերի, որ խմեմ»։ 16Եվ այդ երեք քաջ մարդիկ ճեղքեցին փղշտացիների բանակը, ջուր քաշեցին Բեթլեհեմի դռան մոտի ջրհորից, բերին և տվին Դավթին, բայց նա չուզեց խմել այն և Տիրոջ համար հեղեց ցած. 17և ասաց. «Քա՛վ լիցի ինձ, Տե՛ր, որ ես այդ բանն անեմ. մի՞թե ես պիտի խմեմ այն մարդկանց արյունը, որ իրենց կյանքը վտանգի ենթարկեցին»։ Եվ նա չկամեցավ խմել այն։ Այս բանն արին այդ երեք քաջ մարդիկ։
18Այս երեքի գլխավորն էր Աբեսսան՝ Շարուհեայի որդի Հովաբի եղբայրը։ Նա իր նիզակով երեք հարյուր մարդ էր սպանել. նա անվանի էր այդ երեքի մեջ։
19Թեև այդ երեքից ավելի պատվավոր էր և նրանց գլխավորն էր, բայց նա չէր հասնում այն առաջին երեքին։
20Բանեան, որը կաբեսելացի մի եռանդուն ու գործունյա մարդու՝ Հովիադայի որդին էր, սպանեց Մովաբի երկու կտրիճ մարդկանց#23.20 Կամ սպանեց մովաբացի Աբիելի երկու որդիներին։։ Նա նաև ձյան ժամանակ իջավ մի գուբի մեջ և սպանեց առյուծին։ 21Նա սպանեց մի եգիպտացի վայելչատես մարդու։ Այդ եգիպտացու ձեռքին մի նիզակ կար, իսկ նա մեկ ցուպով հարձակվեց նրա վրա, եգիպտացու ձեռքից խլեց նիզակը և իր իսկ նիզակով սպանեց նրան։ 22Այս բաներն արեց Բանեան՝ Հովիադայի որդին, և նա անվանի էր այդ երեք քաջ մարդկանց մեջ։ 23Երեսունի մեջ նա ավելի բարձր պատիվ ուներ, բայց չէր հասնում այն առաջին երեքին, և Դավիթը նրան նշանակեց իր թիկնապահների գլխավորը։
24Երեսունից էին Ասայելը՝ Հովաբի եղբայրը, բեթլեհեմցի Ելեանանը՝ Դովդայի որդին, 25հարոդացի Սամման, հարոդացի Եղիկան, 26փելլատացի Քեղղեսը, թեկուացի Իրասը՝ Եկգեսի որդին, 27անաթովթացի Աբիեզերը, ովսացի Մեբունան, 28աքուքացի Սելմոնը, նետոփաթացի Մաարան, 29Ալաբը՝ նետոփաթացի Բաանայի որդին, Բենիամինի որդիներից Ռիփայի որդի Եթթին՝ Գաբայից, 30փարաթոնացի Բանեան, Գաասի ձորից՝ Ադդային, 31արաբաթացի Աբիելբոնը, բարումացի Ազամոթը, 32Սաղաբինացի Եղիաբան, Հասենի որդիներից՝ Հովնաթանը, 33հարարացի Սամման, արարացի Սարարի որդի Աքիամը, 34Մաաքաթիի որդի Ահասբայի որդին՝ Եղիփաղետը, գեղոնացի Աքիտոփելի որդին՝ Եղիամը, 35կարմելացի Ասարեն, արբացի Փաարան, 36սուբացի Նաթանի որդին՝ Իգալը, գադացի Բանին, 37ամմոնացի Սելեկը, բերովթացի Նաարան՝ Շարուհեայի որդու՝ Հովաբի կապարճակիրը, 38հեթերացի Իրասը, հեթերացի Գարեբը, 39քետացի Ուրիան. ընդամենը՝ երեսունյոթ հոգի։

Արդեն Ընտրված.

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 23: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք