Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 19:18-23

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 19:18-23 ՆՎԱԱ

Մի նավակ եկավ՝ թագավորի տունը անց կացնելու և նրան հաճելի եղածն անելու համար. և երբ թագավորն անցնում էր Հորդանան գետով, Գերայի որդի Սեմեին երեսնիվայր մինչև գետին խոնարհվեց թագավորի առաջ և ասաց թագավորին. «Թող իմ տերը հանցանք չհամարի ինձ, չհիշի, որ ծառադ անօրենություն գործեց այն օրը, երբ իմ տեր թագավորը դուրս էր եկել Երուսաղեմից, թագավորը թող այն չպահի իր սրտում, որովհետև ես՝ քո ծառան, գիտեմ, որ մեղք եմ գործել, և ահա Հովսեփի ամբողջ տանից առաջինը ես եմ եկել դիմավորելու իմ տեր թագավորին»։ Եվ Շարուհեայի որդի Աբեսսան պատասխանեց և ասաց. «Մի՞թե Սեմեին չի մեռնելու սրա փոխարեն, որ անիծեց Տիրոջ օծյալին»։ Բայց Դավիթն ասաց. «Ի՞նչ կա իմ և ձեր միջև, Շարուհեայի՛ որդիներ, որ այսօր ոսոխ եք դառնում ինձ։ Մի՞թե այսօր մարդ պետք է մեռնի Իսրայելի մեջ. մի՞թե չգիտեմ, որ ես այսօր թագավոր եմ Իսրայելի վրա»։ Թագավորն ասաց Սեմեիին. «Չպիտի մեռնես»։ Եվ թագավորը երդվեց նրան։