Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 4:38-44

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 4:38-44 ՆՎԱԱ

Եղիսեն վերադարձավ Գաղգաղա։ Այդ երկրում սով էր, և մարգարեների խումբը նստել էր Եղիսեի առաջ։ Եվ նա ասաց իր ծառային. «Մեծ կաթսան դի՛ր և ապո՛ւր եփիր մարգարեների խմբի համար»։ Նրանցից մեկը դաշտ դուրս եկավ՝ կանաչեղեն հավաքելու։ Եվ վայրի որթ գտավ ու նրանից վայրի վարունգ քաղեց՝ շալակը լիքը, և եկավ ու դրանք մանրեց ապուրի կաթսայի մեջ, քանի որ չգիտեին, թե ինչ էր։ Եվ լցրին մարդկանց համար, որ ուտեն։ Եվ երբ այդ ապուրից ուտում էին, գոռալով ասացին. «Մահ կա կաթսայում, ո՛վ Աստծու մարդ», և չկարողացան ուտել։ Եվ նա ասաց. «Ալյո՛ւր բերեք»։ Ալյուրը լցրեց կաթսան և ասաց. «Լցրո՛ւ մարդկանց համար, թող ուտեն»։ Կաթսայում այլևս վատ բան չկար։ Բահաղ-Սաղիսայից մի մարդ եկավ և Աստծու մարդու համար առաջին բերքից հաց բերեց՝ քսան հատ գարու հաց և թարմ հասկեր պարկով, և Եղիսեն ասաց. «Տո՛ւր ժողովրդին, որ ուտեն»։ Նրա ծառան ասաց. «Այս ի՞նչ է, որ դնեմ հարյուր մարդու առաջ»։ Բայց նա ասաց. «Տո՛ւր մարդկանց, որ ուտեն, որովհետև այսպես է ասում Տերը. “Պիտի ուտեն, և դեռ պիտի ավելանա”»։ Նա դրեց նրանց առաջ, և նրանք կերան, և Տիրոջ խոսքի համաձայն ավելացավ էլ։