Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 3:20-27

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 3:20-27 ՆՎԱԱ

Եվ առավոտյան զոհը մատուցելիս ահա ջրեր էին գալիս Եդովմի կողմից, և երկիրը լցվեց ջրով։ Երբ բոլոր մովաբացիները լսեցին, որ թագավորները եկել են իրենց դեմ պատերազմելու, հավաքվեցին բոլոր նրանք, որոնք կարող էին սուր կապել, և ավելի մեծերն էլ, ու կանգնեցին սահմանի վրա։ Վաղ առավոտյան վեր կացան, ու երբ արեգակը ծագեց ջրերի վրա, մովաբացիներն այդ ժամանակ հեռվից նայեցին ջրերին, որ կարմիր էին արյան պես։ Եվ ասում էին. «Սա արյուն է. թագավորները կռվել են իրար հետ և ջարդել են իրար։ Եվ արդ, ո՛վ մովաբացիներ, գնանք ավարի»։ Եվ եկան դեպի Իսրայելի բանակը, բայց իսրայելացիները վեր կացան ու ջարդեցին մովաբացիներին. նրանք փախան նրանց առաջից, բայց նրանք մտան մովաբացիների երկիրը և ջարդեցին մովաբացիներին։ Քաղաքները քանդեցին, և ամեն մարդ իր քարը գցեց բոլոր մշակված արտերի մեջ. քարով լցրին դրանք և խցանեցին ջրի բոլոր աղբյուրները և կտրատեցին բոլոր պտղատու ծառերը, այնպես որ միայն քարե պատերը մնացին Կիր-Հարեսեթում, իսկ պարսատիկավորները պաշարեցին այն և կործանեցին։ Երբ Մովաբի թագավորը տեսավ, որ ճակատամարտը սաստկացավ իր դեմ, յոթ հարյուր սուսերակիր զինվորներ վերցրեց իր հետ, որպեսզի ճեղքեն և հասնեն Եդովմի թագավորին, բայց չկարողացան։ Եվ նա վերցրեց իր անդրանիկ որդուն, որը պիտի թագավորեր իր փոխարեն, և նրան ողջակեզ մատուցեց պարսպի վրա. դա մեծ բարկություն հարուցեց իսրայելացիների դեմ. և նրանք ետ քաշվեցին նրանից ու վերադարձան իրենց երկիրը։