Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 2:2-6

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 2:2-6 ՆՎԱԱ

Եվ Եղիան ասաց Եղիսեին. «Դու այստե՛ղ մնա, որովհետև Տերն ինձ ուղարկում է մինչև Բեթել». և Եղիսեն ասաց. «Կենդանի է Տերը, և կենդանի է քո հոգին, ես քեզ չեմ լքելու»։ Եվ գնացին Բեթել։ Բեթելում գտնվող մարգարեների որդիները եկան Եղիսեի մոտ և նրան ասացին. «Գիտե՞ս արդյոք, որ այսօր Տերը քո տիրոջը վեր է առնելու քո գլխից»։ Եվ նա ասաց. «Ես էլ գիտեմ, լռեցե՛ք»։ Եղիան ասաց նրան. «Այստե՛ղ մնա, Եղիսե՛, որովհետև Տերն ինձ ուղարկում է Երիքով»։ Եվ նա ասաց. «Կենդանի է Տերը, և կենդանի է քո հոգին, ես քեզ չեմ լքելու»։ Եվ գնացին Երիքով։ Երիքովում գտնվող մարգարեների որդիները մոտեցան Եղիսեին և ասացին նրան. «Գիտե՞ս արդյոք, որ այսօր Տերը քո տիրոջը վեր է առնելու քո գլխից»։ Նա ասաց. «Ես էլ գիտեմ, լռեցե՛ք»։ Եղիան ասաց նրան. «Այստե՛ղ մնա, որովհետև Տերն ինձ ուղարկում է Հորդանան»։ Նա ասաց. «Կենդանի է Տերը, և կենդանի է քո հոգին, ես քեզ չեմ լքելու»։ Եվ երկուսն էլ գնացին։