Բ Հովհաննես 1:1-8

Բ Հովհաննես 1:1-8 ՆՎԱԱ

Երեցը՝ ընտրյալ Տիրուհուն ու նրա որդիներին, որոնց ես սիրում եմ ճշմարտությամբ. ոչ միայն ես, այլև բոլորը, ովքեր ճշմարտությունը ճանաչել են, այն ճշմարտությունը, որ մեզանում մնում է և հավիտյան մեզ հետ կլինի, թող ձեզ հետ լինեն շնորհ, ողորմություն, խաղաղություն՝ Հայր Աստծուց և մեր Տեր Հիսուս Քրիստոսից՝ Հոր Որդուց, ճշմարտությամբ ու սիրով։ Չափազանց ուրախացա, որ գտա քո որդիներին, որ ճշմարտությամբ ընթանում են համաձայն այն պատվիրանի, որ Հորից ստացանք։ Եվ հիմա աղաչում եմ քեզ, Տիրուհի՛. ոչ թե մի նոր պատվիրան եմ քեզ գրում, այլ այն, որ սկզբից ունեինք. սիրենք միմյանց։ Եվ սա է սերը, որ նրա պատվիրանների համաձայն ընթանանք, և սա է պատվիրանը, որ ինչպես սկզբից լսեցիք, այնպես ընթանաք։ Որովհետև բազում մոլորեցնողներ են աշխարհ եկել, որոնք Հիսուս Քրիստոսին մարմնով եկած չեն դավանում. այդպիսին մոլորեցնող ու Նեռ է։ Ինքներդ ձեզ համար զգո՛ւյշ եղեք, որպեսզի չկորցնենք այն, ինչ վաստակեցինք, այլ որպեսզի ամբողջ վարձն ստանանք։