Երեցը՝ ընտրյալ Տիրուհուն ու նրա որդիներին, որոնց ես սիրում եմ ճշմարտությամբ. ոչ միայն ես, այլև բոլորը, ովքեր ճշմարտությունը ճանաչել են, այն ճշմարտությունը, որ մեզանում մնում է և հավիտյան մեզ հետ կլինի, թող ձեզ հետ լինեն շնորհ, ողորմություն, խաղաղություն՝ Հայր Աստծուց և մեր Տեր Հիսուս Քրիստոսից՝ Հոր Որդուց, ճշմարտությամբ ու սիրով։ Չափազանց ուրախացա, որ գտա քո որդիներին, որ ճշմարտությամբ ընթանում են համաձայն այն պատվիրանի, որ Հորից ստացանք։ Եվ հիմա աղաչում եմ քեզ, Տիրուհի՛. ոչ թե մի նոր պատվիրան եմ քեզ գրում, այլ այն, որ սկզբից ունեինք. սիրենք միմյանց։ Եվ սա է սերը, որ նրա պատվիրանների համաձայն ընթանանք, և սա է պատվիրանը, որ ինչպես սկզբից լսեցիք, այնպես ընթանաք։
Կարդալ Բ Հովհաննես 1
Կիսվել
Համեմատել տարբերակները: Բ Հովհաննես 1:1-6
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր