Բ Կորնթացիներին 6:1-10

Բ Կորնթացիներին 6:1-10 ՆՎԱԱ

Մենք, գործակիցներ լինելով, աղաչում ենք, որ դուք Աստծու շնորհը զուր տեղը ընդունած չլինեք, որովհետև ասում է. «Ընդունելի ժամանակ քեզ լսեցի և փրկության օրը քեզ օգնեցի» ։ Ահա հիմա է ընդունելի ժամանակը, ահա հիմա է փրկության օրը։ Ոչ մի բանով որևէ առիթ մի՛ տվեք, որ ծառայությունն արատավորվի, այլ ամեն ինչում ինքներդ ձեզ ներկայացրե՛ք որպես Աստծու սպասավորներ՝ մեծ համբերությամբ նեղությունների, վշտերի, չարչարանքների մեջ, գանահարության մեջ, բանտերում, խռովությունների, տքնությունների, հսկումների, ծոմապահության մեջ, սրբությամբ, գիտությամբ, համբերատարությամբ, քաղցրությամբ, Սուրբ Հոգով, անկեղծ սիրով, ճշմարտության խոսքով, Աստծու զորությամբ, արդարության զենքերով, որ աջ ու ձախ ձեռքերում են, փառքով ու անարգությամբ, պարսավանքով ու գովասանքով, իբրև մոլորեցնողներ, բայց ճշմարիտներ, իբրև անծանոթներ, բայց լավ ճանաչվածներ, իբրև մեռածներ, բայց ահա ողջ ենք, իբրև պատժվածներ, բայց ոչ մահապարտներ, իբրև տրտմածներ, բայց միշտ ուրախներ, իբրև աղքատներ, բայց շատերին հարստացնողներ, իբրև ոչինչ չունեցողներ, բայց ամեն ինչ ունեցողներ։