Գիտենք, որ եթե մեր երկրային տունը վրանի պես ավերվի, Աստծուց ստեղծված մի բնակավայր ունենք՝ անձեռագործ հավիտենական մի տուն երկնքում։ Եվ հենց դրա մեջ հառաչում ենք՝ ցանկանալով մեր երկնային բնակությունը հագնել։ Միայն թե երբ այն հագնենք, մերկ չենք մնա։ Քանզի մենք՝ այս վրանի տակ եղողներս, ծանրություն կրելով հառաչում ենք ու չենք կամենում հանվել, այլ երկնայինը սրա վրա հագնել, որպեսզի մահկանացու մարմինը կյանքի մեջ ընկղմվի։ Բայց այս բանը մեզ համար ծրագրողը Աստված է, որ մեզ տվեց նաև Հոգու առհավատչյան։ Արդ ամեն ժամ վստահությամբ լի ենք ու գիտենք, որ այս մարմնի մեջ մնալով՝ հեռու ենք Տիրոջից. (որովհետև հավատով ենք ընթանում և ոչ թե տեսողությամբ)։ Բայց վստահ ենք ու նախընտրում ենք այս մարմնից դուրս գալ և Տիրոջ մոտ մտնել։
Կարդալ Բ Կորնթացիներին 5
Կիսվել
Համեմատել տարբերակները: Բ Կորնթացիներին 5:1-8
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր