Բ Կորնթացիներին 4:7-14

Բ Կորնթացիներին 4:7-14 ՆՎԱԱ

Բայց այս գանձն ունենք կավե անոթներում, որպեսզի ցույց տրվի, որ այս գերազանց զորությունը Աստծուց է, ոչ թե մեզանից։ Ամեն բանում նեղված ենք, բայց ճնշված չենք, կարոտյալ ենք, բայց հուսահատ չենք, հալածված ենք, բայց լքված չենք, անկյալ ենք, բայց կորսված չենք։ Հիսուսի մահը ամեն ժամ մեր մարմնի մեջ կրում ենք, որպեսզի Հիսուսի կյանքն էլ մեր մարմնի մեջ հայտնվի։ Որովհետև մենք՝ ողջերս, Հիսուսի համար միշտ մահվան ենք մատնվում, որպեսզի Հիսուսի կյանքն էլ մեր մահկանացու մարմնի մեջ հայտնվի։ Այնպես որ մահը մեր մեջ է զորանում, իսկ կյանքը՝ ձեր մեջ։ Հավատի նույն հոգին ունենալով, ինչպես որ գրված է. «Հավատացի ու դրա համար խոսեցի» , մենք էլ հավատում ենք ու դրա համար էլ խոսում ենք՝ գիտենալով, որ Տեր Հիսուսին հարություն տվողը մեզ էլ Հիսուսի հետ հարություն կտա ու ձեզ հետ իր առաջ կկանգնեցնի։

Բ Կորնթացիներին 4:7-14 հետ կապված անվճար Ընթերցանության ծրագրեր և Շինության խոսքեր

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում