Բ Կորնթացիներին 10:11-18

Բ Կորնթացիներին 10:11-18 ՆՎԱԱ

Այդպես ասողը թող սա իմանա, որ ինչպիսին նամակների մեջ գրված խոսքով ենք հեռվից, այնպիսին էլ կլինենք գործով մոտիկից։ Մենք չենք համարձակվում մեզ համեմատել ու հավասարեցնել ոմանց, ովքեր իրենք իրենց են գովաբանում՝ չհասկանալով, որ իրենք իրենցով են չափում և իրենք իրենցով համեմատում։ Բայց մենք չափից դուրս չենք պարծենում, այլ ըստ այն կանոնի չափի, որ Աստված մեզ բաժանեց՝ հասնելու մինչև ձեզ։ Երբ ձեզ մոտ հասանք, մենք մեր չափը չէինք անցել, որովհետև ձեզ մոտ հասանք Քրիստոսի Ավետարանով։ Եվ չափից դուրս չենք պարծենում ուրիշների աշխատանքով, այլ հույս ունենք, որ ձեր հավատի աճելով մենք էլ ձեր մեջ առավել կմեծանանք մեր գործի չափով, որպեսզի ձեզանից այն կողմ էլ Ավետարանը քարոզենք՝ առանց պարծենալու ուրիշի կատարած գործերով։ «Ով պարծենում է, թող Տիրոջո՛վ պարծենա» ։ Որովհետև ոչ թե ինքն իրեն գովաբանողն է ընտրյալը, այլ նա, որին Տերն է գովում։

Բ Կորնթացիներին 10:11-18 հետ կապված անվճար Ընթերցանության ծրագրեր և Շինության խոսքեր