Ես ինքս՝ Պողոսս, խնդրում եմ ձեզ Քրիստոսի հեզությամբ ու բարեգթությամբ. ես, որ երբ դեմ առ դեմ ձեր մեջ եմ, խոնարհ եմ, իսկ երբ հեռու եմ, ձեր նկատմամբ խիստ եմ, աղաչում եմ, որ չլինի թե երբ մոտ լինեմ, խստությամբ վարվեմ կամ հանդուգն լինեմ ոմանց նկատմամբ, ովքեր կարծում են, թե մարդկային շարժառիթներով ենք վարվում։ Թեև մարմնով ենք ապրում, բայց մարդկային մղումներից ելնելով չենք մարտնչում, քանզի մեր մարտի զենքերը մարմնավոր չեն, այլ զորավոր են Աստծով՝ բերդեր քանդելու. մենք դրանցով քանդում ենք ծածուկ մտքերը և ամեն բարձունք, որ Աստծու գիտության դեմ է գոռոզանում, ու գերում ենք ամեն միտք՝ Քրիստոսին հնազանդեցնելու համար։ Եվ պատրաստ ենք ամեն անհնազանդություն պատժելու, երբ ձեր հնազանդությունը կատարյալ լինի։
Կարդալ Բ Կորնթացիներին 10
Կիսվել
Համեմատել տարբերակները: Բ Կորնթացիներին 10:1-6
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր