Բ Կորնթացիներին 1:3-11

Բ Կորնթացիներին 1:3-11 ՆՎԱԱ

Օրհնյա՜լ է Աստված և մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, Հայրը գթությունների և Աստված ամեն մխիթարության, որ մեր բոլոր նեղությունների մեջ մխիթարում է մեզ, որպեսզի մենք էլ կարողանանք մխիթարել նրանց, ովքեր ամեն տեսակ նեղության մեջ են, ա՛յն մխիթարությամբ, որով մենք մխիթարվում ենք Աստծուց։ Որովհետև որքան Քրիստոսի չարչարանքները մեր մեջ շատ լինեն, այնքան էլ Քրիստոսի միջոցով մեր մխիթարությունը առավել կլինի։ Եվ եթե նեղություն ենք կրում, ձեր մխիթարության ու փրկության համար է, ու եթե մխիթարվում ենք, այն ձեր մխիթարության համար է, որպեսզի համբերությամբ կրեք նույն չարչարանքները, որ մենք ենք կրում։ Եվ ձեզ վրա մեր հույսը հաստատուն է, որովհետև գիտենք՝ ինչպես որ չարչարանքներին եք մասնակից, այնպես էլ մխիթարությանը։ Եղբայրնե՛ր, չենք ուզում, որ դուք տեղյակ չլինեք այն նեղությանը, որ մեզ պատահեց Ասիայում։ Այն մեր կարողությունից այնքան ծանր էր, որ նույնիսկ մեր ապրելու հույսն էինք կորցրել։ Մենք ինքներս ընդունել էինք մեր մահվան վճիռը, որպեսզի հույսը ոչ թե մեզ վրա դնեինք, այլ Աստծու, որ հարություն է տալիս մեռելներին։ Նա է, որ այնպիսի՜ մահից փրկեց մեզ ու դեռ փրկելու է։ Նրա վրա հույս ունենք, որ տակավին փրկելու է՝ մեզ համար ձեր արած աղոթքի օգնությամբ, որպեսզի մեր հանդեպ բազում մարդկանց ցույց տված շնորհով շատերի կողմից գոհություն մատուցվի Աստծուն մեզ համար։

Բ Կորնթացիներին 1:3-11 հետ կապված անվճար Ընթերցանության ծրագրեր և Շինության խոսքեր