Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 4

4
Տաճարի համար պատրաստություն
(Գ Թագ. 7.23-51)
1Պղնձե զոհասեղան պատրաստեց, որի երկարությունը քսան կանգուն, լայնությունը քսան կանգուն և բարձրությունը տասը կանգուն էր։
2Նա շինեց ձուլածո ավազանը, որի մեկ ծայրից մինչև մյուս ծայրը տասը կանգուն էր։ Այն բոլորաձև էր, ուներ հինգ կանգուն բարձրություն. նրա շրջագիծը երեսուն կանգուն էր։ 3Նրա տակ շուրջանակի կային եզների նմանություններ, մեկ կանգունի վրա՝ տասը եզ, որոնք շրջապատում էին ավազանը։ Եզները երկու շարք էին. նրանք ձուլված էին ավազանի ձուլվելու ժամանակ։ 4Այն կանգնած էր տասներկու եզների վրա, որոնցից երեքը նայում էին հյուսիս, երեքը նայում էին արևմուտք, երեքը նայում էին հարավ, և երեքը նայում էին արևելք։ Ավազանը վերևից դրանց վրա էր, և դրանց բոլորի հետևի կողմերը ուղղված էին դեպի ներս։ 5Նրա հաստությունը մեկ թիզ էր, և նրա եզրը, որ նման էր բաժակի եզրին, ձևավորված էր շուշան ծաղկի նմանությամբ։ Պարունակությունը երեք հազար մար էր։
6Նա պատրաստեց տասը լվացվելու տաշտ. հինգը դրեց աջ կողմում, հինգը՝ ձախ կողմում՝ դրանց մեջ լվացումներ կատարելու համար։ Ողջակեզի տարբեր մասերը դրանց մեջ էին լվանում, իսկ ավազանը քահանաների համար էր, որ լվացվեն մեջը։
7Նա պատրաստեց տասը ոսկե աշտանակներ՝ ըստ սահմանված օրինակի, և դրանք դրեց տաճարում. հինգը՝ աջ կողմում, հինգը՝ ձախ։
8Նա պատրաստեց տասը սեղան և դրեց տաճարում. հինգը՝ աջ կողմում, հինգը՝ ձախ. նաև պատրաստեց հարյուր ոսկե կոնքեր։
9Նա պատրաստեց քահանաների գավիթը, մեծ սրահն ու սրահի դռները և դրանց փեղկերը պատեց պղնձով։ 10Նա ավազանը տեղադրեց աջ կողմում՝ դեպի հարավ-արևելյան կողմը։
11(Քիրամը) պատրաստեց կաթսաները, թիակներն ու կոնքերը։ Քիրամն ավարտեց այն ամբողջ գործը, որ կատարեց Սողոմոն թագավորի համար Աստծու տան համար. 12այն է՝ երկու սյուներն ու գնդաձև խոյակներն այդ երկու սյուների գլուխներին, երկու ցանցերը՝ ծածկելու համար այն երկու գնդաձև խոյակները, որոնք սյուների գլխին էին, 13չորս հարյուր նռները այդ երկու ցանցերի համար՝ ամեն մի ցանցի համար նռների երկու շարք, որպեսզի ծածկեն սյուների գլխին եղող երկու գնդաձև խոյակները, 14տասը խարիսխներն ու խարիսխների վրա դրված ավազանները, 15մեկ ծովն ու դրա տակ գտնվող տասներկու եզները, 16կաթսաները, թիակները, մսահան պատառաքաղներն ու այն բոլոր անոթները, որ Քիրամ-Աբին պատրաստեց փայլուն պղնձից Սողոմոն թագավորի հրամանով Տիրոջ տան համար։ 17Թագավորը դրանք ձուլել տվեց Հորդանան գետի հովտում, թանձր հողի մեջ, Սոկքովթի և Սարեդայի միջև։ 18Սողոմոնն այս բոլոր անոթները պատրաստեց խիստ մեծ քանակությամբ, այնպես որ հնարավոր չեղավ որոշել պղնձի կշիռը։ 19Սողոմոնը պատրաստեց Աստծու տան բոլոր պիտույքները, ոսկե զոհասեղանը և այն սեղանները, որոնց վրա դրվում էր առաջավորության հացը, 20մաքուր ոսկե աշտանակներն ու դրանց ճրագները, որոնք ըստ սահմանված օրինակի պետք է վառվեին սրբարանի դիմաց, 21նաև ծաղիկները, ճրագները, ունելիները, որոնք ոսկուց, շատ մաքուր ոսկուց էին, 22պատրույգի կտրիչները, տաշտերը, տուփերը և բուրվառները՝ մաքուր ոսկուց, նաև տան դռները՝ սրբությունների սրբության ներսի դռան փեղկերն ու տաճարի տան դռները, բոլորը ոսկուց էին։

Արդեն Ընտրված.

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 4: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում