Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 20:31-37

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 20:31-37 ՆՎԱԱ

Հոսափատը թագավորեց Հուդայի վրա։ Նա երեսունհինգ տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և քսանհինգ տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունն էր Ազուբա՝ Սաղիի դուստրը։ Հոսափատն ընթացավ իր հոր՝ Ասայի ճանապարհով և չխոտորվեց դրանից՝ անելով այն, ինչ ուղիղ է Տիրոջ աչքին։ Միայն թե Բարձր տեղերը չվերացվեցին, և ժողովուրդն էլ իր սիրտը տակավին չէր պատրաստել դառնալու դեպի իր հայրերի Աստվածը։ Հոսափատի մնացյալ գործերը՝ առաջիններն ու վերջինները, գրի են առնված Անանիի որդի Հեուի պատմությունների մեջ, որոնք մտել են Իսրայելի թագավորների գրքի մեջ։ Դրանից հետո Հուդայի Հոսափատ թագավորը դաշնակցեց Իսրայելի Օքոզիա թագավորի հետ, որը չար գործեր էր անում։ Նրա հետ ընկերացավ, որպեսզի նավեր կառուցեն Թարսիս գնալու համար։ Նրանք նավեր կառուցեցին Գասիոն-Գաբերում։ Մարեսացի Դոդիայի որդի Եղիազարը մարգարեացավ Հոսափատի մասին՝ ասելով. «Քանի որ դու դաշնակցեցիր Օքոզիայի հետ, Տերը պիտի քանդի քո գործերը»։ Նավերը ջարդվեցին ու չկարողացան Թարսիս գնալ։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում