Եվ դատավորներին ասաց. «Տեսե՛ք, թե դուք ինչ եք անելու, որովհետև դուք մարդո՛ւ համար դատաստան չեք տեսնելու, այլ Տիրոջ համար, և նա ձեզ հետ կլինի դատաստանի գործերում։ Ուրեմն Տիրոջ երկյուղը թող ձեզ վրա լինի. գործե՛ք զգուշությամբ, որովհետև մեր Տեր Աստծու մոտ անիրավություն, աչառություն և կաշառակերություն չկա»։ Երբ Երուսաղեմ էին վերադարձել, Հոսափատը Երուսաղեմում էլ ղևտացիներից, քահանաներից և Իսրայելի տոհմապետներից դատավորներ կարգեց Տիրոջ դատաստանի և վեճերը կարգավորելու համար։ Նա նրանց պատվիրեց՝ ասելով. «Այսպես կանեք Տիրոջ երկյուղով, հավատարմությամբ և ուղիղ սրտով։ Ամեն մի դատ, որ գա ձեզ մոտ ձեր եղբայրներից, որոնք բնակվում են իրենց քաղաքներում, թե՛ արյունահեղության, թե՛ օրենքի, թե՛ պատվիրանի, թե՛ կանոնների և թե՛ իրավունքի համար լինի, զգուշացրե՛ք նրանց, որ Տիրոջ դեմ հանցանք չգործեն, որպեսզի նրա բարկությունը չիջնի ձեզ վրա և ձեր եղբայրների վրա։ Այսպե՛ս արեք և հանցավոր չեք լինի։
Կարդալ Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 19
Կիսվել
Համեմատել տարբերակները: Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 19:6-10
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր