Երբ ամբողջ Իսրայելը տեսավ, որ թագավորը չլսեց իրեն, այն ժամանակ ժողովուրդը պատասխանեց թագավորին՝ ասելով. «Մենք ի՞նչ բաժին ունենք Դավթի հետ, մենք Հեսսեի որդու հետ ժառանգություն չունենք։ Ամեն մարդ թող գնա իր տունը, ո՛վ իսրայելացիներ։ Հիմա դու քո տան մասի՛ն հոգա, ո՛վ Դավիթ»։ Եվ բոլոր իսրայելացիները գնացին իրենց տները։ Ռոբովամը թագավոր եղավ միայն այն իսրայելացիների վրա, որոնք բնակվում էին Հուդայի քաղաքներում։ Ռոբովամ թագավորը պարտադիր աշխատանքի տեսուչ Ադորամին ուղարկեց, բայց Իսրայելի որդիները քարկոծեցին նրան, և նա մեռավ։ Ռոբովամ թագավորը շտապեց, որ իր կառքը բարձրանա ու փախչի Երուսաղեմ։ Այսպես Իսրայելը ապստամբեց Դավթի տան դեմ, ու այդպես է մինչև այսօր։
Կարդալ Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 10
Կիսվել
Համեմատել տարբերակները: Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 10:16-19
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր