Ծեր մարդուն խիստ մի՛ հանդիմանիր, այլ հորդորի՛ր ինչպես հոր, երիտասարդներին՝ ինչպես եղբայրների, պառավներին՝ ինչպես մայրերի, դեռատի կանանց՝ ինչպես քույրերի, ամենայն անարատությամբ։ Պատվի՛ր այն այրիներին, որոնք իսկապես այրի են։ Իսկ եթե մի այրի զավակներ ու թոռներ ունի, նախ թող սովորեն իրենց ընտանիքում բարեպաշտ լինել ու իրենց ծնողներին փոխհատուցում տալ, որովհետև դա է բարին և Աստծու առաջ ընդունելի է։ Իսկ ով իսկապես այրի է և մենակ է մնացել, նա հույսն Աստծու վրա է դնում և գիշեր-ցերեկ հարատևում աղոթքի ու խնդրանքի մեջ։ Բայց հաճոյասեր այրին ողջ լինելով մեռած է։ Այս բաները պատվիրի՛ր, որ անարատ լինեն։ Սակայն եթե մեկը յուրայիններին ու մանավանդ ընտանիքին հոգ չի տանում, նա հավատն ուրացած է և անհավատից էլ վատ է։
Կարդալ Ա Տիմոթեոսին 5
Կիսվել
Համեմատել տարբերակները: Ա Տիմոթեոսին 5:1-8
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր