Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 21:1-6

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 21:1-6 ՆՎԱԱ

Դավիթը գնաց Նոբ՝ Աքիմելեք քահանայի մոտ. Աքիմելեքը զարհուրելով դիմավորեց Դավթին և նրան ասաց. «Ինչո՞ւ ես մենակ, և հետդ մարդ չկա»։ Եվ Դավիթն Աքիմելեք քահանային ասաց. «Թագավորն ինձ մի բան է հրամայել և ասել ինձ. “Ոչ մեկը չիմանա այն գործը, որի համար քեզ ուղարկում եմ և ինչ որ հրամայեցի քեզ”։ Ես էլ երիտասարդների հետ ժամադրվեցի, որ հանդիպենք որոշակի տեղում։ Հիմա ի՞նչ կա ձեռքիդ տակ. ինձ մի հինգ հա՛ց տուր կամ ինչ որ ունես»։ Եվ քահանան Դավթին պատասխանեց ու ասաց. «Ձեռքիս տակ հասարակ հաց չկա, միայն սուրբ հաց կա. եթե երիտասարդները կանանց չեն մերձեցել, թող ուտեն»։ Դավիթը քահանային պատասխանեց ու նրան ասաց. «Իսկապես անցած երեք օրերի ընթացքում կանայք մեզանից հեռու են եղել. երիտասարդների մարմինները մաքուր են լինում հասարակ առաքելության գնալիս, սակայն այսօր որչափ ավելի մաքուր պիտի լինեն նրանց մարմինները, որ ուտեն սրբագործված հացը»։ Եվ քահանան սուրբ հացը տվեց նրան, քանի որ այնտեղ ուրիշ հաց չկար, բացի առաջավորության հացից, որը վերցվում էր Տիրոջ առաջից և վերցված օրը տաք հաց դրվում։