Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 19:1-6

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 19:1-6 ՆՎԱԱ

Սավուղն իր որդի Հովնաթանին և իր բոլոր ծառաներին ասաց, որ Դավթին սպանեն։ Բայց Սավուղի Հովնաթան որդին շատ էր սիրում Դավթին։ Եվ Հովնաթանը հաղորդեց Դավթին՝ ասելով. «Իմ հայր Սավուղը ուզում է քեզ սպանել. հիմա զգո՛ւյշ եղիր մինչև առավոտ, թաքնվի՛ր ու նստի՛ր մի ծածուկ տեղ։ Ես դուրս կգամ ու կկանգնեմ իմ հոր մոտ այն դաշտում, որտեղ դու կլինես. և քո մասին կխոսեմ իմ հոր հետ և ինչ որ իմանամ, կհաղորդեմ քեզ»։ Եվ Հովնաթանը Դավթի մասին լավ խոսեց իր հայր Սավուղի հետ և նրան ասաց. «Թող թագավորը մեղք չգործի իր ծառա Դավթի դեմ, որովհետև նա մեղք չի գործել քո դեմ, և նրա գործերը շատ լավ են քեզ համար։ Նա, իր անձը վտանգի ենթարկելով, սպանեց փղշտացուն, և Տերը մեծ փրկություն շնորհեց ամբողջ Իսրայելին. դու էլ տեսար և ուրախացար. ինչո՞ւ ես մեղանչում անմեղ արյան դեմ՝ առանց պատճառի Դավթին սպանելով»։ Եվ Սավուղը լսեց Հովնաթանի խոսքին և Սավուղը երդվեց, թե՝ «Կենդանի է Տերը, նա չպիտի մեռնի»։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում