Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18:5-16

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18:5-16 ՆՎԱԱ

Եվ Դավիթը գնում էր ամեն տեղ, ուր Սավուղն ուղարկում էր նրան, և նա խելամտությամբ էր վարվում. Սավուղը նրան ռազմի մարդկանց վրա նշանակեց, և դա հաճելի եղավ ամբողջ ժողովրդի և Սավուղի ծառաների համար էլ։ Երբ զորքը վերադառնում էր, Դավիթն էլ վերադառնում էր փղշտացուն սպանելուց, Իսրայելի բոլոր քաղաքներից դուրս էին գալիս կանայք՝ երգելով ու պարելով Սավուղ թագավորին դիմավորելու թմբուկներով, ցնծությամբ ու ծնծղաներով։ Եվ պարող կանայք բացականչելով երգում էին և ասում. «Սավուղը զարկեց իր հազարավորներին, Դավիթը՝ իր բյուրավորներին»։ Սավուղը շատ բարկացավ և դժգոհեց այս խոսքի համար ու ասաց. «Բյուրավորները Դավթին տվին, իսկ ինձ տվին հազարավորները. և հիմա միայն թագավորությունն է մնում նրան տալու»։ Եվ այդ օրից ի վեր Սավուղը ծուռ աչքով էր նայում Դավթին։ Հետևյալ օրը Աստծուց չար ոգի իջավ Սավուղի վրա, և նա զառանցեց տան մեջ. իսկ Դավիթն ամեն օրվա պես իր ձեռքով քնար էր նվագում, Սավուղի ձեռքին էլ նիզակ կար։ Եվ Սավուղը նետեց նիզակը՝ մտքում ասելով. «Դավթին զարկեմ, մեխեմ պատին». բայց Դավիթը երկու անգամ խույս տվեց նրանից։ Եվ Սավուղը սկսեց վախենալ Դավթից, որովհետև Տերը նրա հետ էր, բայց Սավուղից հեռացել էր։ Եվ Սավուղը նրան հեռացրեց իր մոտից, նրան դարձրեց հազարապետ, և նա ելումուտ էր անում ժողովրդի առաջ։ Դավիթն իր բոլոր գործերում խելամտությամբ էր վարվում, և Տերը նրա հետ էր։ Եվ երբ Սավուղը տեսավ, որ նա խելամտությամբ է վարվում, վախենում էր նրանից։ Եվ ամբողջ Իսրայելն ու Հուդան սիրում էին Դավթին, որովհետև նա էր ելումուտ անում նրանց առաջ։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում