Դավիթը քարով ու պարսատիկով այսպես հաղթեց փղշտացուն, զարկեց փղշտացուն և սպանեց նրան, բայց Դավթի ձեռքին սուր չկար։ Եվ Դավիթը վազեց, կանգնեց փղշտացու վրա, բռնեց նրա սուրը, հանեց պատյանից, սրով սպանեց նրան և ապա սրով կտրեց գլուխը։ Եվ երբ փղշտացիները տեսան, որ իրենց հզոր մարդը մեռավ, փախան։ Այդ ժամանակ Իսրայելի և Հուդայի մարդիկ վեր կացան, աղաղակելով հետապնդեցին և հալածեցին փղշտացիներին մինչև հովիտը և մինչև Ակկարոնի դարպասները. և փղշտացիների սպանվածներն ընկան Սագարիմի ճանապարհի վրա և մինչև Գեթ ու Ակկարոն։ Փղշտացիներին հալածելուց հետո Իսրայելի որդիները ետ դառան և կողոպտեցին նրանց բանակատեղին։ Եվ Դավիթը վերցրեց փղշտացու գլուխն ու այն տարավ Երուսաղեմ, իսկ նրա զենքերը դրեց իր վրանի մեջ։ Երբ Սավուղը տեսավ, որ Դավիթը դուրս է գալիս փղշտացու դեմ, իր զորավար Աբեններին ասաց. «Աբեննե՛ր, ո՞ւմ տղան է այս պատանին»։ Եվ Աբեններն ասաց. «Դու ողջ լինես, թագավո՛ր, չգիտեմ»։ Եվ թագավորն ասաց. «Հարցրո՛ւ, թե ում տղան է այս պատանին»։ Եվ երբ Դավիթը փղշտացուն սպանելուց հետո ետ դարձավ, Աբենները նրան վերցրեց և Սավուղի առաջ տարավ. փղշտացու գլուխը նրա ձեռքին էր։ Եվ Սավուղն ասաց նրան. «Ո՞ւմ տղան ես դու, պատանի՛»։ Եվ Դավիթն ասաց. «Քո ծառա բեթլեհեմացի Հեսսեի տղան եմ»։
Կարդալ Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 17
Կիսվել
Համեմատել տարբերակները: Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 17:50-58
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր