Եվ Սավուղն ու նրա որդի Հովնաթանը և նրանց հետ եղած մարդիկ հաստատվեցին Բենիամինի Գաբաայում, իսկ փղշտացիների բանակը Մաքմասում էր։ Եվ փղշտացիների բանակից դուրս եկան ավարառու երեք գնդեր. մի գունդն ուղղվեց դեպի Եփրայի ճանապարհը՝ դեպի Սուաղի երկիրը, մի ուրիշ գունդ ուղղվեց դեպի Բեթորոնի ճանապարհը, իսկ երրորդ գունդն ուղղվեց դեպի անապատ, որը սահմանի ճանապարհին նայում է դեպի Սեբոյիմի հովիտը։ Եվ ամբողջ Իսրայելի երկրում մի դարբին չէր գտնվում, որովհետև փղշտացիներն ասել էին. «Չթողնենք, որ եբրայեցիները սուր ու նիզակ շինեն»։ Եվ բոլոր իսրայելացիներն իջնում էին փղշտացիների մոտ՝ ամեն մարդ իր բրիչը, խոփը, կացինը և բահը սրել տալու համար։ Բրիչների, խոփերի, եռաժանի գործիքների ու կացինների բերանները կամ խթանները սրելու խարտոց ունեին։ Եվ եղավ այնպես, որ պատերազմի օրը Սավուղի և Հովնաթանի հետ եղած ժողովրդի ձեռքին ո՛չ սուր կար և ո՛չ էլ նիզակ. միայն Սավուղի և նրա որդի Հովնաթանի մոտ կար։ Եվ փղշտացիների պահապան զորքը գնաց դեպի Մաքմասի կիրճը։
Կարդալ Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 13
Կիսվել
Համեմատել տարբերակները: Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 13:16-23
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր