Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 19:9-13

Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 19:9-13 ՆՎԱԱ

Եվ այնտեղ մտավ մի քարայր և օթևանեց այնտեղ, և ահա Տերը խոսեց ու ասաց նրան. «Ի՞նչ ունես այստեղ, Եղիա՛»։ Եվ նա ասաց. «Ես մեծ նախանձախնդրություն ունեցա Զորությունների Տեր Աստծու համար, քանի որ Իսրայելի որդիները լքել են քո ուխտը, քանդել են քո սեղանները և քո մարգարեներին սպանել սրով. մենակ ես եմ մնացել, ինձ էլ որոնում են, որ սպանեն»։ Եվ նա ասաց. «Դո՛ւրս եկ և սարի վրա կանգնի՛ր Տիրոջ առջև»։ Եվ ահա Տերը անց էր կենում. և մի մեծ ու զորավոր հողմ պատառոտեց սարերը և կոտրատեց ապառաժները Տիրոջ առջև. բայց Տերն այդ հողմի մեջ չէր։ Եվ հողմից հետո երկրաշարժ եղավ, բայց Տերը երկրաշարժի մեջ չէր։ Երկրաշարժից հետո՝ կրակ. բայց Տերը կրակի մեջ չէր. և կրակից հետո՝ մի մեղմ ու նուրբ ձայն։ Երբ Եղիան լսեց այն, իր երեսը ծածկեց իր վերարկուով, դուրս եկավ ու կանգնեց քարայրի դռանը, և ահա մի ձայն եղավ նրան ու ասաց. «Ի՞նչ ունես այստեղ, Եղիա՛»։