Նրանք աշխարհից են, դրա համար աշխարհիկ բաներից են խոսում, և աշխարհը նրանց լսում է։ Մենք Աստծուց ենք. ով Աստծուն ճանաչում է, լսում է մեզ, ով Աստծուց չէ, չի լսում մեզ. սրանից ենք ճանաչում ճշմարտության Հոգին և խաբեության հոգին։
Կարդալ Ա Հովհաննես 4
Կիսվել
Համեմատել տարբերակները: Ա Հովհաննես 4:5-6
7 օր
Ուզում եմ այսօր աստվածային մի կարևոր ճշմարտություն քեզ փոխանցել․ երկնային առատ օրհնություններն ու Տեր Աստծո բարեհաճությունը և խնամքը միայն մյուսների համար չեն։ Դրանք նաև քեզ համար են։ Գուցե քո ֆիզիկական աչքերը չեն տեսնում Տիրոջ սքանչելի ծրագրերի նյութական դրսևորումը քեզ համար։ Այդպես կարող է լինել, քանի որ մենք չենք տեսնում ամբողջական պատկերը և չենք տեսնում, թե Աստված, ինչպես է մեր կյանք ներխուժած արհավիրքները մեր իսկ բարիքի համար օգտագործում։
Երբևէ լսե՞լ ես, թե ինչպես է մայրը արձագանքում, երբ երեխան վայր է ընկնում ու սկսում լաց լինել, ինչպես է նա գրկում երեխային, ստուգում վնասվածքները և մխիթարում նրան։ Եթե դու էլ կյանքի քո ընթացքի մեջ վայր ընկել ու ցավից փոքր երեխայի պես ուզում ես լացել, ապա այս առավոտ առաջարկում եմ լսես, թե ինչ է քեզ ասում քո երկնային Հայրը․ «Իմ գրկում մնա․․․, ամեն բան կանցնի, ամեն բան լավ է լինելու…»։
7 Օրեր
Աստծու սերը մեր հանդեպ անսահման է ու խորը։ Դրա ամենավառ դրսևորումը Տեր Հիսուսի աշխարհ գալն է ու Գողգոթայի խաչի վրա մեր մեղքերի համար Նրա կատարած զոհը։ Աստված բոլորին է սիրում և Նրա սերը անպայմանական է։ Աստծու սիրուն հնարավոր չէ արժանանալ, քանի որ Աստված սիրում է մեզ անկախ մեր արժանիքներից։ Աստված անգամ ամբարիշտ մարդու կործանումը չի կամենում, սակայն եթե տեղի չունենա ապաշխարություն և մեղքից դեպի սրբության անցում, ապա Աստծու բարկության պատիժն անխուսափելի է լինելու։ Աստվածային սերն ավելին է, քան միայն զգացմունք լինելը։ Այն վերաբերմունք է և հոգատարություն, մինչև իսկ՝ ամենաթանկը զոհելու պատրաստակամություն։
Ասում են, որ եթե որևէ բան երեք կամ չորս շաբաթ կարգապահ կերպով անես, ապա շատ հավանական է, որ դա դառնա քո կյանքի սովորություններից մեկը։Ոմանք իրենց առավոտը չեն կարող պատկերացնել առանց սուրճին ժամանակ հատկացնելու, ոմանք՝ թարմ լուրերին ծանոթանալու, ոմանք՝ սոցիալական ցանցերում գիշերվա ընթացքում կատարվածը ստուգելու․․․։ Գուցե շատ անգամ ես որոշել քո օրը Աստծո հետ սկսելու սովորությունը զարգացնել։ Սակայն ինձ համար յուրաքանչյուր առավոտ մի նոր պարգև է Տիրոջից, մի նոր սկիզբ, հնարավորություն սկսելու օրը մեզ համար ամենակարևոր ու առաջնային գործով՝ մեր սիրելի Փրկչի հետ նոր ու թարմ հարաբերությամբ։
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր