Աստծուն ոչ ոք երբևիցե չի տեսել. եթե միմյանց սիրենք, Աստված մեր մեջ կմնա, ու նրա սերը մեր մեջ կատարյալ է։ Սրանով գիտենք, որ մենք նրա մեջ ենք բնակված, նա էլ՝ մեր մեջ, որովհետև նա իր Հոգուց տվեց մեզ։ Մենք տեսանք ու վկայում ենք, որ Հայրն իր Որդուն ուղարկեց որպես աշխարհի Փրկչի։ Ով դավանում է, որ Հիսուսն Աստծու Որդին է, Աստված նրա մեջ է բնակվում, և նա՝ Աստծու մեջ։ Եվ մենք ճանաչեցինք ու հավատացինք այն սիրուն, որ Աստված ունի մեր նկատմամբ։ Աստված սեր է. ով սիրո մեջ է ապրում, Աստծու մեջ է ապրում, Աստված էլ՝ նրա մեջ։ Սերը կատարյալ է մեր մեջ նրանով, որ դատաստանի օրը համարձակություն ունենանք, որովհետև ինչպես նա է, այնպես էլ մենք ենք այս աշխարհում։ Սիրո մեջ վախ չկա. կատարյալ սերը հեռացնում է վախը, որովհետև վախի մեջ տանջանք կա։ Եվ ով վախենում է, սիրո մեջ կատարյալ չէ։ Մենք սիրում ենք նրան, որովհետև նախ նա սիրեց մեզ։
Կարդալ Ա Հովհաննես 4
Կիսվել
Համեմատել տարբերակները: Ա Հովհաննես 4:12-19
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր