Գրում եմ ձեզ, որդյակնե՛ր,
որովհետև ձեր մեղքերը ներված են
նրա անվան համար։
Գրում եմ ձեզ, հայրե՛ր,
որովհետև ճանաչեցիք նրան,
ով ի սկզբանե է։
Գրում եմ ձեզ, երիտասարդնե՛ր,
որովհետև հաղթեցիք չարին։
Գրում եմ ձեզ, զավակնե՛ր,
որովհետև ճանաչեցիք Հորը։
Գրեցի ձեզ, հայրե՛ր,
որովհետև ճանաչեցիք նրան, ով ի սկզբանե է։
Գրեցի ձեզ, երիտասարդնե՛ր,
որովհետև դուք զորավոր եք,
և Աստծու խոսքը բնակվում է ձեր մեջ,
և դուք հաղթեցիք չարին։
Մի՛ սիրեք աշխարհը և ոչ էլ այն, ինչ աշխարհի մեջ է։ Եթե մեկն աշխարհը սիրում է, Հոր սերը նրա մեջ չէ, որովհետև այն ամենը, ինչ աշխարհի մեջ է, մարմնի ու աչքերի ցանկություն է և այս կյանքի ամբարտավանություն, Հորից չէ, այլ աշխարհից։ Թե՛ աշխարհն է անցնում, թե՛ նրա ցանկությունը, բայց Աստծու կամքը կատարողը մնում է հավիտյան։