Ա Կորնթացիներին 13:1-7

Ա Կորնթացիներին 13:1-7 ՆՎԱԱ

Եթե մարդկանց ու հրեշտակների լեզուներով խոսեմ, բայց սեր չունենամ, ես նման եմ ձայն արձակող պղնձի կամ ղողանջող ծնծղայի։ Եթե շնորհ ունենամ մարգարեության, բոլոր խորհուրդների ու ամեն գիտության և եթե մինչև իսկ լեռները տեղափոխելու չափ լիարժեք հավատն ունենամ, բայց սեր չունենամ, ոչինչ եմ։ Եթե ամբողջ ունեցվածքս աղքատներին բաժանեմ ու մարմինս կրակի մատնեմ, բայց սեր չունենամ, ես ոչ մի օգուտ չեմ ունենա։ Սերը հանդուրժող է, սերը բարի է. սերը չի նախանձում, չի գոռոզանում, չի մեծամտանում։ Անամոթություն չի անում, սեփական շահը չի փնտրում, բարկությամբ չի գրգռվում, չար բան չի մտածում, անիրավության վրա չի ուրախանում, այլուրախանում է ճշմարտության հետ, ամեն բան հանդուրժում է, ամեն բանի հավատում, ամեն բանի հանդեպ հույս ունի, ամեն բանի համբերում է։