Ա Կորնթացիներին 12:14-26

Ա Կորնթացիներին 12:14-26 ՆՎԱԱ

Որովհետև մարմինն էլ մեկ անդամից չէ կազմված, այլ բազում։ Եթե ոտքն ասի՝ «Քանի որ ձեռք չեմ, մարմնից չեմ», մի՞թե դրանով մարմնին չի պատկանի։ Եվ եթե ականջն ասի՝ «Քանի որ աչք չեմ, մարմնից չեմ», մի՞թե դրանով մարմնին չի պատկանի։ Եթե ամբողջ մարմինն աչք լիներ, ականջը որտե՞ղ կմնար, և եթե ամբողջ մարմինն ականջ լիներ, հոտոտելիքը որտե՞ղ կմնար։ Բայց հիմա Աստված անդամները, դրանցից ամեն մեկը դրեց մարմնի մեջ, ինչպես կամեցավ։ Եվ եթե ամբողջը մեկ անդամ լիներ, մարմի՞նը որտեղ կմնար։ Բայց հիմա անդամները բազում են, իսկ մարմինը՝ մեկ։ Աչքը չի կարող ձեռքին ասել՝ «Ինձ պետք չես», կամ էլ գլուխը ոտքերին՝ «Ինձ պետք չեք»։ Ընդհակառակը, մարմնի այն անդամները, որոնք ավելի տկար են թվում, ավելի կարևոր են։ Այն անդամներին, որ կարծում ենք՝ ավելի անարգ են, առավել պատիվ ենք տալիս և մեր ամոթույքն առավել պարկեշտությամբ ենք պահում, իսկ մեր պարկեշտ անդամները դրա կարիքը չունեն։ Բայց Աստված մարմինը բարեխառնել է՝ ցածրին ավելի պատիվ տալով, որպեսզի մարմնի մեջ բաժանում չլինի, այլ որպեսզի անդամները միմյանց նկատմամբ նույն հոգածությունն ունենան։ Եվ եթե մի անդամը ցավում է, բոլոր անդամներն էլ նրա հետ ցավում են, ու եթե մի անդամը փառավորվում է, բոլոր անդամներն էլ նրա հետ ուրախանում են։

Ա Կորնթացիներին 12:14-26 հետ կապված անվճար Ընթերցանության ծրագրեր և Շինության խոսքեր