Սրանք են Իսաքարի որդիները՝ Թողա, Փուա, Հասուբ և Սամրոն՝ այս չորսը։ Թողայի որդիները՝ Օզի, Հռեփայիա, Հերիել, Հեմայի, Հեբսամ և Սամուել, որոնք իրենց հոր՝ Թողայի տան գլխավորները և իրենց ազգի քաջազուններն էին։ Նրանց թիվը Դավթի օրոք քսաներկու հազար վեց հարյուր էր։ Օզիի որդին՝ Հեզերիա, Հեզերիայի որդիները՝ Միքայել, Աբդիա, Հովել և Հեսիա՝ այս հինգը, որոնք բոլորն էլ գլխավորներ էին։ Նրանց հետ իրենց հայրերի տոհմերից՝ իրենց ազգատոհմի մեջ, կար պատերազմական զորագնդեր կազմող երեսունվեց հազար մարդ, որովհետև շատ էին նրանց կանայք ու որդիները։ Նրանց եղբայրները Իսաքարի բոլոր ցեղերի մեջ քաջազուններ էին, և ըստ իրենց ազգահամարի՝ բոլորը ութսունյոթ հազար հոգի էին։
Բենիամինի որդիները՝ Բաղա, Բոքոր և Հեդիել՝ այս երեքը։ Բաղայի որդիները՝ Եսբոն, Օզի, Օզիել, Հերիմոթ և Իրի. այս հինգը իրենց ազգատոհմի գլխավորներն ու քաջազուններն էին. նրանց ազգահամարը քսաներկու հազար երեսունչորս հոգի էր։ Բոքորի որդիները՝ Զամիրա, Հովաս, Եղիազար, Եղիոենայի, Ամրի, Հերիմոթ, Աբիա, Անաթոթ և Գաղամեթ. սրանք ամենքը Բոքորի որդիներն էին. սրանք իրենց ցեղերի մեջ, ըստ իրենց ազգատոհմերի, գլխավորներ և քաջազուններ էին. իրենց ազգահամարում բոլորը քսան հազար երկու հարյուր հոգի էին։ Հեդիելի որդին էր Բաղղանը. Բաղղանի որդիները՝ Հեուս, Բենիամին, Ավոթ, Քանանա, Զեթան, Թարսիս և Աքիսար. սրանք ամենքը Հեդիելի որդիներն էին՝ քաջազուն, գլխավորներն իրենց տոհմերի, որոնք պատերազմելու պատրաստ տասնյոթ հազար երկու հարյուր հոգի էին։ Սուփիմն ու Օփիմը Իրի որդիներն էին, Հուսիմը՝ Աքերի որդին։
Նեփթաղիմի որդիները՝ Հասիել, Գունի, Հասեր և Սեղղում, որոնք Բաղղայի որդիներն էին։
Մանասեի որդիները՝ Ասրիել, որին ծնեց նրա արամեացի հարճը. նա ծնեց նաև Գաղաադի հորը՝ Մաքիրին։ Մաքիրը կին առավ Օփիմի և Սափիմի համար. Մաքիրի քրոջ անունն էր Մաաքա։ Մաքիրի երկրորդ որդին էր Սալպաադը. Սալպաադն ունեցավ միայն աղջիկներ։ Մաքիրի կինը՝ Մաաքան, մի որդի ծնեց և նրա անունը դրեց Փարես. նրա եղբոր անունն էր Սարես. նրա որդիներն էին Ուղամը և Րոկոմը։ Ուղամի որդին էր Բեդանը։ Սրանք էին Մանասեի որդու՝ Մաքիրի որդու՝ Գաղաադի որդիները։ Նրա քույրը՝ Մողեքեթը, ծնեց Եսուդին, Աբիեզերին և Մաալային։ Սեմիդայի որդիներն էին Աքիանը, Սյուքեմը, Ղակեին և Անիամը։
Եփրեմի որդիները՝ Սուտաղա, նրա որդին՝ Բարադ, նրա որդին՝ Թաաթ, նրա որդին՝ Եղիադա, և նրա որդին՝ Թաաթ։ Նրա որդին՝ Զարաթ, նրա որդին՝ Սուտաղա, և Եզերն ու Եղիադը։ Նրանց սպանեցին այդ երկրում ծնված գեթացիները, որովհետև սրանք իջել էին նրանց անասուններն առնելու։ Սրանց հայրը՝ Եփրեմը, բազում օրեր սուգ արեց, և նրա եղբայրները եկան նրան մխիթարելու։ Հետո նա մտավ իր կնոջ մոտ, և սա, հղիանալով, ծնեց մի որդի, որի անունը դրեց Բարիա, որովհետև նրա տան վրա չարիք էր եկել։ Նրա աղջիկն էր Սեերան. սա կառուցեց ներքին և վերին Բեթորոնը և Օզան-Սեերան։ Նրա որդին՝ Հռափե, նրա որդին՝ Հռասեփ, նրա որդին՝ Թաան, նրա որդին՝ Ղաադան, նրա որդին՝ Ամիուդ, նրա որդին՝ Եղիսամա, նրա որդին՝ Նավե, և նրա որդին՝ Հեսու։ Նրանց կալվածքներն ու բնակավայրերն էին՝ Բեթելն իր գյուղերով, արևելյան կողմից՝ Նաարանը, արևմտյան կողմից՝ Գազերն իր գյուղերով և Սյուքեմն իր գյուղերով մինչև Գայա ու դրա գյուղերը։ Իսկ Մանասեի որդիների կողմերում՝ Բեթսանը՝ իր գյուղերով, Թանաքը՝ իր գյուղերով, Մակեդդովը՝ իր գյուղերով և Դորը՝ իր գյուղերով։ Այստեղ էին բնակվում Իսրայելի որդի Հովսեփի որդիները։
Ասերի որդիները՝ Հեմնա, Հեսուա, Հեսուի և Բարիա ու նրանց քույր Սարա։ Բարիայի որդիները՝ Քաբեր և Մեղքիել, որը Բարսայիթի հայրն էր։ Քաբերը ծնեց Հափաղեթին, Սոմերին, Քոթամին և նրանց քույր Սողանին։ Հափաղեթի որդիները՝ Փասաք, Բամայել և Ասուաթ. սրանք Հափաղեթի որդիներն են։ Սոմերի որդիները՝ Աքի, Հռաոգա, Օբա և Արամ։ Նրա եղբայր Հելեմի որդիները՝ Սոփա, Համանա, Սելես և Ամաղ։ Սոփայի որդիները՝ Սուա, Առնափար, Սուաղ, Բարի, Հեմրա, Բասար, Օդ, Սամմա, Սաղիսա, Հեթրան և Բեերա։ Հեթերի որդիները՝ Հեփոնե, Փասփառ և Արա։ Օղայի որդիները՝ Արահ, Անիել և Հոասիա։ Սրանք ամենքը Ասերի որդիներն էին՝ ազգատոհմերի գլխավորներ, ընտիր քաջազուններ և գլխավոր իշխաններ։ Ըստ նրանց ազգահամարի՝ պատերազմող զորքի մեջ նրանց թիվը քսանվեց հազար մարդ էր։