Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 7

7
Իսաքարի սերունդը
1Սրանք են Իսաքարի որդիները՝ Թողա, Փուա, Հասուբ և Սամրոն՝ այս չորսը։ 2Թողայի որդիները՝ Օզի, Հռեփայիա, Հերիել, Հեմայի, Հեբսամ և Սամուել, որոնք իրենց հոր՝ Թողայի տան գլխավորները և իրենց ազգի քաջազուններն էին։ Նրանց թիվը Դավթի օրոք քսաներկու հազար վեց հարյուր էր։ 3Օզիի որդին՝ Հեզերիա, Հեզերիայի որդիները՝ Միքայել, Աբդիա, Հովել և Հեսիա՝ այս հինգը, որոնք բոլորն էլ գլխավորներ էին։ 4Նրանց հետ իրենց հայրերի տոհմերից՝ իրենց ազգատոհմի մեջ, կար պատերազմական զորագնդեր կազմող երեսունվեց հազար մարդ, որովհետև շատ էին նրանց կանայք ու որդիները։ 5Նրանց եղբայրները Իսաքարի բոլոր ցեղերի մեջ քաջազուններ էին, և ըստ իրենց ազգահամարի՝ բոլորը ութսունյոթ հազար հոգի էին։
Բենիամինի և Դանի սերունդը
6Բենիամինի որդիները՝ Բաղա, Բոքոր և Հեդիել՝ այս երեքը։ 7Բաղայի որդիները՝ Եսբոն, Օզի, Օզիել, Հերիմոթ և Իրի. այս հինգը իրենց ազգատոհմի գլխավորներն ու քաջազուններն էին. նրանց ազգահամարը քսաներկու հազար երեսունչորս հոգի էր։ 8Բոքորի որդիները՝ Զամիրա, Հովաս, Եղիազար, Եղիոենայի, Ամրի, Հերիմոթ, Աբիա, Անաթոթ և Գաղամեթ. սրանք ամենքը Բոքորի որդիներն էին. 9սրանք իրենց ցեղերի մեջ, ըստ իրենց ազգատոհմերի, գլխավորներ և քաջազուններ էին. իրենց ազգահամարում բոլորը քսան հազար երկու հարյուր հոգի էին։ 10Հեդիելի որդին էր Բաղղանը. Բաղղանի որդիները՝ Հեուս, Բենիամին, Ավոթ, Քանանա, Զեթան, Թարսիս և Աքիսար. 11սրանք ամենքը Հեդիելի որդիներն էին՝ քաջազուն, գլխավորներն իրենց տոհմերի, որոնք պատերազմելու պատրաստ տասնյոթ հազար երկու հարյուր հոգի էին։ 12Սուփիմն ու Օփիմը Իրի որդիներն էին, Հուսիմը՝ Աքերի որդին։
13Նեփթաղիմի որդիները՝ Հասիել, Գունի, Հասեր և Սեղղում, որոնք Բաղղայի որդիներն էին։
Մանասեի սերունդը
14Մանասեի որդիները՝ Ասրիել, որին ծնեց նրա արամեացի հարճը. նա ծնեց նաև Գաղաադի հորը՝ Մաքիրին։ 15Մաքիրը կին առավ Օփիմի և Սափիմի համար. Մաքիրի քրոջ անունն էր Մաաքա։ Մաքիրի երկրորդ որդին էր Սալպաադը. Սալպաադն ունեցավ միայն աղջիկներ։ 16Մաքիրի կինը՝ Մաաքան, մի որդի ծնեց և նրա անունը դրեց Փարես. նրա եղբոր անունն էր Սարես. նրա որդիներն էին Ուղամը և Րոկոմը։ 17Ուղամի որդին էր Բեդանը։ Սրանք էին Մանասեի որդու՝ Մաքիրի որդու՝ Գաղաադի որդիները։ 18Նրա քույրը՝ Մողեքեթը, ծնեց Եսուդին, Աբիեզերին և Մաալային։ 19Սեմիդայի որդիներն էին Աքիանը, Սյուքեմը, Ղակեին և Անիամը։
Եփրեմի սերունդը
20Եփրեմի որդիները՝ Սուտաղա, նրա որդին՝ Բարադ, նրա որդին՝ Թաաթ, նրա որդին՝ Եղիադա, և նրա որդին՝ Թաաթ։ 21Նրա որդին՝ Զարաթ, նրա որդին՝ Սուտաղա, և Եզերն ու Եղիադը։ Նրանց սպանեցին այդ երկրում ծնված գեթացիները, որովհետև սրանք իջել էին նրանց անասուններն առնելու։ 22Սրանց հայրը՝ Եփրեմը, բազում օրեր սուգ արեց, և նրա եղբայրները եկան նրան մխիթարելու։ 23Հետո նա մտավ իր կնոջ մոտ, և սա, հղիանալով, ծնեց մի որդի, որի անունը դրեց Բարիա, որովհետև նրա տան վրա չարիք էր եկել։ 24Նրա աղջիկն էր Սեերան. սա կառուցեց ներքին և վերին Բեթորոնը և Օզան-Սեերան։ 25Նրա որդին՝ Հռափե, նրա որդին՝ Հռասեփ, նրա որդին՝ Թաան, 26նրա որդին՝ Ղաադան, նրա որդին՝ Ամիուդ, նրա որդին՝ Եղիսամա, 27նրա որդին՝ Նավե, և նրա որդին՝ Հեսու։ 28Նրանց կալվածքներն ու բնակավայրերն էին՝ Բեթելն իր գյուղերով, արևելյան կողմից՝ Նաարանը, արևմտյան կողմից՝ Գազերն իր գյուղերով և Սյուքեմն իր գյուղերով մինչև Գայա ու դրա գյուղերը։ 29Իսկ Մանասեի որդիների կողմերում՝ Բեթսանը՝ իր գյուղերով, Թանաքը՝ իր գյուղերով, Մակեդդովը՝ իր գյուղերով և Դորը՝ իր գյուղերով։ Այստեղ էին բնակվում Իսրայելի որդի Հովսեփի որդիները։
Ասերի սերունդը
30Ասերի որդիները՝ Հեմնա, Հեսուա, Հեսուի և Բարիա ու նրանց քույր Սարա։ 31Բարիայի որդիները՝ Քաբեր և Մեղքիել, որը Բարսայիթի հայրն էր։ 32Քաբերը ծնեց Հափաղեթին, Սոմերին, Քոթամին և նրանց քույր Սողանին։ 33Հափաղեթի որդիները՝ Փասաք, Բամայել և Ասուաթ. սրանք Հափաղեթի որդիներն են։ 34Սոմերի որդիները՝ Աքի, Հռաոգա, Օբա և Արամ։ 35Նրա եղբայր Հելեմի որդիները՝ Սոփա, Համանա, Սելես և Ամաղ։ 36Սոփայի որդիները՝ Սուա, Առնափար, Սուաղ, Բարի, Հեմրա, 37Բասար, Օդ, Սամմա, Սաղիսա, Հեթրան և Բեերա։ 38Հեթերի որդիները՝ Հեփոնե, Փասփառ և Արա։ 39Օղայի որդիները՝ Արահ, Անիել և Հոասիա։ 40Սրանք ամենքը Ասերի որդիներն էին՝ ազգատոհմերի գլխավորներ, ընտիր քաջազուններ և գլխավոր իշխաններ։ Ըստ նրանց ազգահամարի՝ պատերազմող զորքի մեջ նրանց թիվը քսանվեց հազար մարդ էր։

Արդեն Ընտրված.

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 7: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք