Սրանք են նրանք, որոնց Դավիթը կարգեց երգեցողության պաշտոնին Տիրոջ տանը՝ տապանակը նրա մեջ դնելուց հետո։ Նրանք երգեցողությամբ ծառայում էին ժողովի վրանի առաջ, մինչև որ Սողոմոնը Երուսաղեմում կառուցեց Տիրոջ տունը. նրանք իրենց պաշտոնը կատարելիս կանգնում էին ըստ իրենց կարգի։ Սրանք են պաշտոն կատարողներն ու նրանց որդիները. Կահաթյաններից՝ երգիչ Եմանը՝ որդին Հովելի՝ որդին Սամուելի՝ որդին Եղկանայի՝ որդին Հերոամի՝ որդին Եղիելի՝ որդին Թովայի՝ որդին Սուփիի՝ որդին Եղկանայի՝ որդին Մաաթի՝ որդին Ամեսայիի՝ որդին Եղկանայի՝ որդին Հովելի՝ որդին Ազարիայի՝ որդին Սոփոնիայի՝ որդին Թաաթի՝ որդին Ասիրի՝ որդին Աբիասափի՝ որդին Կորխի՝ որդին Իսահառի՝ որդին Կահաթի՝ որդին Ղևիի՝ որդին Իսրայելի։ Նրա եղբայր Ասափը նրա աջ կողմում էր կանգնում։ Ասափը՝ որդին Բարաքիայի՝ որդին Սամուայի՝ որդին Միքայելի՝ որդին Բաասիայի՝ որդին Մեղքիայի, որդին Աթանիի՝ որդին Զարայի՝ որդին Ադայիայի՝ որդին Եթանի՝ որդին Զամմայի՝ որդին Սեմեիի՝ որդին Հեթի՝ որդին Գերսոնի՝ որդին Ղևիի։ Նրանց եղբայրները՝ Մերարիի որդիները, կանգնում էին ձախ կողմում։ Դրանք են՝ Էթանը՝ որդին Կիսիի՝ որդին Աբդիի՝ որդին Մալուքի՝ որդին Ասաբիայի՝ որդին Ամասիայի՝ որդին Քեղկիայի՝ որդին Ամասիի՝ որդին Բանիի՝ որդին Սամերի՝ որդին Մոողիի՝ որդին Մուսիի՝ որդին Մերարիի՝ որդին Ղևիի։ Նրանց եղբայրները՝ ղևտացիները, նվիրված էին Աստծու տան խորանի ամբողջ ծառայությանը։
Բայց Ահարոնն ու նրա որդիները ողջակեզ էին այրում ողջակեզների սեղանի վրա և խունկ ծխում խունկի սեղանի վրա, կատարում էին սրբությունների սրբության բոլոր գործերը՝ քավություն անելու համար Իսրայելին ըստ այն ամենի, որ հրամայել էր Աստծու ծառա Մովսեսը։ Սրանք են Ահարոնի որդիները. նրա որդին՝ Եղիազար, նրա որդին՝ Փենեհես, նրա որդին՝ Աբիսուա, նրա որդին՝ Բոկկի, նրա որդին՝ Օզի, նրա որդին՝ Զարիա, նրա որդին՝ Մարիոթ, նրա որդին՝ Ամարիա, նրա որդին՝ Աքիտովբ, նրա որդին՝ Սադոկ, նրա որդին՝ Աքիմաաս։
Սրանք են նրանց բնակավայրերն իրենց գյուղերով, իրենց հատկացված սահմաններով։ Ահարոնի որդիներին՝ Կահաթի տոհմին (որովհետև վիճակը նրանց ընկավ), Հուդայի երկրում տվեցին Քեբրոնը և նրա շրջակայքի ագարակները, բայց այդ քաղաքի արտերն ու նրա գյուղերը տվեցին Հեփոնեի որդի Քաղեբին։ Ահարոնի որդիներին տվեցին ապաստանի քաղաքներ՝ Քեբրոնը, Լեբնան և նրա ագարակները, Հաթիրն ու Եթիմովը՝ իր ագարակներով, Քիլենը՝ իր ագարակներով, Դաբիրը՝ իր ագարակներով, Ասանը՝ իր ագարակներով, և Բեթսամյուսը՝ իր ագարակներով։ Իսկ Բենիամինի ցեղից՝ Գաբան՝ իր ագարակներով, Գաղեմեթը՝ իր ագարակներով, և Անաթոթը՝ իր ագարակներով։ Նրանց բոլոր քաղաքները տասներեքն էին՝ ըստ նրանց տոհմերի։
Կահաթի որդիներին՝ այս ցեղի մնացորդներին, Մանասեի կես ցեղի բաժնից վիճակով տրվեց տասը քաղաք։
Գերսոնի որդիներին, ըստ իրենց տոհմերի, Իսաքարի ցեղից, Ասերի ցեղից, Նեփթաղիմի ցեղից և Բասանում բնակվող Մանասեի ցեղից տրվեց տասներեք քաղաք։
Մերարիի որդիներին, ըստ իրենց տոհմերի, Ռուբենի ցեղից, Գադի ցեղից և Զաբուղոնի ցեղից վիճակով տրվեց տասներկու քաղաք։
Իսրայելի որդիները ղևտացիներին տվեցին այս քաղաքներն ու դրանց ագարակները։ Նրանք Հուդայի որդիների ցեղից, Շմավոնի որդիների ցեղից և Բենիամինի որդիների ցեղից վիճակով տվեցին այս քաղաքները և դրանք հիշատակեցին անուններով։ Կահաթի որդիներից մի քանիսին բաժին ընկած քաղաքները Եփրեմի ցեղից էին։ Ապաստանի քաղաքներից նրանց տվեցին Սյուքեմն ու նրա ագարակները Եփրեմի լեռան շրջանում, նաև Գազերը՝ իր ագարակներով, Հեկնամը՝ իր ագարակներով, Բեթորոնը՝ իր ագարակներով, Այեղոնը՝ իր ագարակներով, և Գեթրեմոնը՝ իր ագարակներով։ Մանասեի կես ցեղից Կահաթի որդիների մնացած տոհմին տվեցին Աները՝ իր ագարակներով, և Հեբղաամը՝ իր ագարակներով։
Գերսոնի որդիներին Մանասեի կես ցեղի տոհմից տվեցին Բասանում գտնվող Գողանը՝ իր ագարակներով, Աստարովթը՝ իր ագարակներով, Իսաքարի ցեղից՝ Կադեսը՝ իր ագարակներով, Դաբարաթը՝ իր ագարակներով, Ռամոթը՝ իր ագարակներով, Անամը՝ իր ագարակներով, Ասերի ցեղից՝ Մասաղը՝ իր ագարակներով, Աբդոնը՝ իր ագարակներով, Հուկոկը՝ իր ագարակներով, Րոոբը՝ իր ագարակներով, Նեփթաղիմի ցեղից՝ Գալիլեայում գտնվող Կադեսը՝ իր ագարակներով, Համմոնը՝ իր ագարակներով, և Կարիաթեմը՝ իր ագարակներով։
Մերարիի որդիների մնացածներին՝ Զաբուղոնի ցեղից, տվեցին Ռեմոնը՝ իր ագարակներով, Թաբորը՝ իր ագարակներով. Հորդանան գետի այն կողմում՝ Երիքովի մոտ, Հորդանան գետից դեպի արևելք Ռուբենի ցեղից տվեցին անապատում գտնվող Բոսորը՝ իր ագարակներով, և Հասսան՝ իր ագարակներով, Կադեմոթը՝ իր ագարակներով, Մեփայաթը՝ իր ագարակներով, Գադի ցեղից՝ Գաղաադում գտնվող Ռամոթը՝ իր ագարակներով, Մանայիմը՝ իր ագարակներով, Եսբոնը՝ իր ագարակներով, և Հազերը՝ իր ագարակներով։