Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 4

4
Հուդայի սերունդը
1Հուդայի որդիները՝ Փարես, Եսրոն, Քարմի, Ովր և Սոբաղ։ 2Սոբաղի որդին՝ Ռեայիան, Հեթի հայրն էր. Հեթը Աքիմայի և Ղաադի հայրն էր։ Սրանք սաարացիների տոհմերն են։ 3Սրանք են Աբիեթամի որդիները՝ Հեզրայել, Հեսմա և Հեդբաս։ Սրանց քրոջ անունն էր Եսելերիոն։ 4Փանուելը Գեդորի հայրն էր, իսկ Եզերը՝ Օսայի հայրը։ Սրանք են Բեթլեհեմի հայր Եփրաթի անդրանիկի՝ Ովրի որդիները։
5Թեկուեի հայր Ասքուրը երկու կին ուներ՝ Եղաա և Նաարա։ 6Նաարան նրա համար ծնեց Օքոզամին, Օփերին, Թեմանին և Ահասթարիին։ Սրանք Նաարայի որդիներն են։ 7Եղաայի որդիները՝ Սարեթ, Սահառ և Եթնան։ 8Կոսը Ենոբի ու Սոբեբայի և Հարումի որդի Ահարհելի տոհմերի հայրն էր։
9Գաբեսն իր եղբայրներից արժանավոր էր. նրա մայրը նրա անունը Գաբես դրեց՝ ասելով. «Ցավով ծնեցի»։ 10Գաբեսը դիմեց Իսրայելի Աստծուն՝ ասելով. «Ո՜հ, եթե օրհնեիր ինձ, ընդարձակեիր իմ սահմանը, ձեռքդ ինձ վրա լիներ, և ազատեիր ինձ չարից, որպեսզի ինձ տրտմություն չլիներ»։ Եվ Աստված նրան շնորհեց նրա խնդրածը։
Այլ ընտանիքների ցանկը
11Սոհայի եղբայր Քեղուբը Մաքիրի հայրն էր, որը Եսթոնի հայրն էր։ 12Եսթոնը ծնեց Բեթոափային, Փասեին և Իրնաասի հորը՝ Թունային։ Սրանք են Հռեքայի մարդիկ։ 13Կենեզի որդիները՝ Գոթոնիել և Սարայիա։ Գոթոնիելի որդին՝ Աթաթ։ 14Մաոնաթային Եփրանի հայրն էր, իսկ Սարայիան Գե-Քարսիմի#4.14 Այսինքն՝ հյուսների հովիտ կամ արհեստավորների ձոր։ հայրն էր, որը Հովաբի հայրն էր, որովհետև նրանք հյուսներ էին։ 15Հեփոնեի որդի Քաղեբի որդիները՝ Իրու, Էլա և Նաամ։ Էլայի որդին՝ Կենեզ։ 16Հալելելի որդիները՝ Զիփ, Զիփա, Թիրիա և Ասարել։ 17Եզրայի որդիները՝ Հեթեր, Մորադ, Ափեր և Հաղոն։ Հեթերի կինը ծնեց Մարիամին, Սամայիին և Եսեթոմի հորը՝ Հեսբանին։ 18Նրա հրեա կինը ծնեց Գեդորի հորը՝ Հարեդին, Սոքովի հորը՝ Քաբերին, և Զանովի հորը՝ Հեքթիելին։ Սրանք Մորադի առած կնոջ՝ փարավոնի դուստր Բեթիայի որդիներն են։ 19Նայեմի քրոջ՝ Օդիայի կնոջ որդիները՝ Գարմին Կեիլայի հայրը և մաքաթացի Եսթեմովը։ 20Սիմոնի որդիները՝ Ամնոն, Հռինա, Բենանան և Թիղոն։ Հեսսիի որդիները՝ Զոհեթ և Բենզոհեթ։
Սելոմի սերունդը
21Հուդայի որդու՝ Սելոմի որդիները՝ Ղեքայի հայրը՝ Էր, Մարեսայի հայրը՝ Ղաադա, և Ասբեայի տան՝ բեհեզագործների տան տոհմերը։ 22Նաև Հովակիմը և Քուզեբայի մարդիկ, Հովաս և Սարափ, որոնք Մովաբի և Հասուբի-Լեհեմի վրա իշխեցին։ Բայց այս բաները հին են։ 23Սրանք բրուտներ էին, բնակվում էին Նեթայիմում և Գադերայում՝ թագավորի մոտ, և աշխատում էին նրա համար։
Շմավոնի սերունդը
24Շմավոնի որդիները՝ Նամուել, Համին, Հարիբ, Զարա և Սավուղ։ 25Սավուղի որդին՝ Սեղղում, նրա որդին՝ Մաբսամ, և նրա որդին՝ Մասմա։ 26Մասմայի որդիները՝ Ամուել, նրա որդին՝ Զաքուր, նրա որդին՝ Սեմեի։ 27Սեմեին ուներ տասնվեց տղա և վեց աղջիկ, բայց նրա եղբայրները շատ որդիներ չունեին. նրանց ամբողջ տոհմը Հուդայի որդիների չափ չբազմացավ։ 28Նրանք բնակվում էին Բերսաբեեում, Մոլադայում, Ասար-Սուաղում, 29Բաղայում, Ասեմում, Թուղադում, 30Բաթուելում, Հորմայում, Սիկելակում, 31Բեթմարքաբոթում, Ասեր-Սուսիմում, Բեթբարեիում և Սագարիմում։ Սրանք էին նրանց քաղաքները մինչև Դավթի թագավորությունը։ 32Եվ դրանց գյուղերը՝ Եթամ, Ային, Ռեմոն, Թոքան և Ասան՝ հինգ քաղաք, 33և սրանց շուրջը գտնվող բոլոր գյուղերը՝ մինչև Բաաղ։ Սրանք են նրանց բնակավայրերն ու ազգաբանությունը։
34Մոսոբաբ, Համլեք, Ամասիայի որդի Հովսան. 35Հովել, Ասիելի որդու՝ Սարայիայի որդու՝ Հոսաբիայի որդի Հեու. 36Եղիովենայի, Հեկեբա, Հասուիա, Ասայիա, Ադիել, Հեսիմիել և Բանեա. 37Սեմայիայի որդու՝ Սամարիի որդու՝ Հեդայիայի որդու՝ Աղոնի որդու՝ Սեփեիի որդի Զիզան։ 38Այս անուն առ անուն հիշվածները իշխաններ էին իրենց տոհմերում, և նրանց հայրերի տները շատ էին տարածվել։ 39Նրանք գնացին մինչև Գեդորի մուտքը, մինչև ձորի արևելյան կողմը, որպեսզի արոտավայր որոնեն իրենց հոտերի համար։ 40Նրանք գտան առատ ու լավ արոտավայրեր և մի ընդարձակ, խաղաղ ու հանդարտ երկիր, որովհետև առաջ այնտեղ Քամի սերունդներն էին բնակվում։ 41Իրենց այս անուններով արձանագրված մարդիկ Հուդայի Եզեկիա թագավորի օրոք եկան և ջարդեցին նրանց վրանները, այնտեղ գտնվող նրանց բնակավայրերը, բնաջնջեցին նրանց ու նրանց փոխարեն բնակվեցին մինչև այսօր, որովհետև այնտեղ արոտավայրեր կային իրենց հոտերի համար։ 42Նրանցից, այսինքն՝ Շմավոնի որդիներից հինգ հարյուր մարդ գնաց Սեիր լեռը։ Հեսսիի որդիները՝ Փաղատիան, Նաարիան, Հռափայիան և Օզիելը, նրանց գլխավորներն էին։ 43Նրանք կոտորեցին ամաղեկացի փախստականների մնացորդներին և այնտեղ բնակվեցին մինչև այսօր։

Արդեն Ընտրված.

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 4: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում