Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 29:23-30

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 29:23-30 ՆՎԱԱ

Սողոմոնը Տիրոջ գահի վրա նստեց որպես թագավոր իր հոր՝ Դավթի փոխարեն։ Նա հաջողություն ունեցավ, և ամբողջ Իսրայելը հնազանդվում էր նրան։ Բոլոր իշխաններն ու զորեղ մարդիկ, նաև Դավիթ թագավորի բոլոր որդիները հպատակվեցին Սողոմոն թագավորին։ Տերը շատ բարձրացրեց Սողոմոնին բոլոր իսրայելացիների աչքին և նրա վրա դրեց թագավորական այնպիսի մի փառք, որ նրանից առաջ չէր ունեցել Իսրայելի վրա եղած ոչ մի թագավոր։ Այսպես Հեսսեի որդի Դավիթը թագավորեց ամբողջ Իսրայելի վրա։ Նրա թագավորությունը Իսրայելի վրա տևեց քառասուն տարի. Քեբրոնում նա թագավորեց յոթ տարի, իսկ Երուսաղեմում՝ երեսուներեք տարի։ Նա մեռավ բարի ծերության մեջ՝ հագեցած իր ապրած օրերից, հարստությունից և փառքից։ Նրա որդի Սողոմոնը թագավորեց նրա փոխարեն։ Դավիթ թագավորի առաջին և վերջին գործերը գրված են Սամուել տեսանողի հիշատակարանում, Նաթան մարգարեի հիշատակարանում և Գադ տեսանողի հիշատակարանում. նրա ամբողջ թագավորությունը և հզոր գործերը, նաև այն, ինչ տեղի է ունեցել նրա ժամանակ թե՛ Իսրայելում և թե՛ մյուս երկրների բոլոր թագավորություններում։