Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 27

27
Զինվորական և քաղաքացիական կազմակերպություն
1 Ահա Իսրայելի որդիներն ըստ իրենց թվի. տոհմապետները, հազարապետները և հարյուրապետները. նրանց կառավարիչները, որոնք ծառայում էին թագավորին դասակարգման բոլոր գործերում։ Տարվա բոլոր ամիսներին ամսեամիս մտնողների և ելնողների ամեն մի դասը բաղկացած էր քսանչորս հազար մարդուց։ 2Առաջին ամսին առաջին դասի գլխավորն էր Զաբդիելի որդի Հեսբաամը. նրա դասի մեջ կար քսանչորս հազար մարդ։ 3Նա Փարեսի որդիներից էր՝ առաջին ամսվա բանակի բոլոր զորավարների գլխավորը։ 4Երկրորդ ամսվա դասի գլխավորն էր աքուքացի Դոդան։ Նրա դասի հրամանատարն էր Մակեղոթը։ Նրա դասի մեջ կար քսանչորս հազար մարդ։ 5Երրորդ գլխավոր զորավարը երրորդ ամսվա համար Հովիադա քահանայի որդի Բանեան էր։ Նրա դասի մեջ կար քսանչորս հազար մարդ։ 6Այս Բանեան քաջազուն էր և երեսունի գլխավորը։ Նրա դասի հրամանատարը՝ նրա որդի Ամիզաբադը։ 7Չորրորդ ամսվա համար չորրորդ զորապետը Հովաբի եղբայր Ասայելն էր. նրանից հետո՝ նրա որդի Զաբադիան. նրա դասի մեջ կար քսանչորս հազար մարդ։ 8Հինգերորդ ամսվա համար հինգերորդ զորապետը հեզրացի Սամաոթն էր. նրա դասի մեջ կար քսանչորս հազար մարդ։ 9Վեցերորդ ամսվա համար վեցերորդ զորապետը թեկուացի Եկգեսի որդի Իրասն էր. նրա դասի մեջ կար քսանչորս հազար մարդ։ 10Յոթերորդ ամսվա համար յոթերորդ զորապետը Եփրեմի որդիներից փելոնացի Քեղղեսն էր. նրա դասի մեջ կար քսանչորս հազար մարդ։ 11Ութերորդ ամսվա համար ութերորդ զորապետը Զարայի ընտանիքից օսացի Սոբաքն էր. նրա դասի մեջ կար քսանչորս հազար մարդ։ 12Իններորդ ամսվա համար իններորդ զորապետը Բենիամինի որդիներից անաթոթացի Աբիեզերն էր. նրա դասի մեջ կար քսանչորս հազար մարդ։ 13Տասներորդ ամսվա համար տասներորդ զորապետը Զարայի ընտանիքից նետոփաթացի Մաարն էր. նրա դասի մեջ կար քսանչորս հազար մարդ։ 14Տասնմեկերորդ ամսվա համար տասնմեկերորդ զորապետը Եփրեմի որդիներից փարաթոնացի Բանեան էր. նրա դասի մեջ կար քսանչորս հազար մարդ։ 15Տասներկուերորդ ամսվա համար տասներկուերորդ զորապետը Գոթոնիելի ընտանիքից նետոփաթացի Ալադն էր. նրա դասի մեջ կար քսանչորս հազար մարդ։
Իսրայելի ցեղերի վարչությունը
16Իսրայելի ցեղերի գլխավորներն էին. Ռուբենի ցեղի իշխան՝ Զեքիրի որդի Եղիազարը, Շմավոնինը՝ Մաաքիայի որդի Սափատիան, 17Ղևիինը՝ Կամուելի որդի Ասաբիան, Ահարոնինը՝ Սադոկը, 18Հուդայինը՝ Դավթի եղբայրներից Եղիուսը#27.18 Կամ Եղիաբ։, Իսաքարինը՝ Միքայելի որդի Ամրին, 19Զաբուղոնինը՝ Աբդիայի որդի Իսմայիան, Նեփթաղիմինը՝ Եզրիելի որդի Հերիմոթը, 20Եփրեմինը՝ Ազազիայի որդի Ովսեեն, Մանասեի կես ցեղինը՝ Փադայիայի որդի Հովելը, 21Գաղաադում Մանասեի կեսինը՝ Զաքարիայի որդի Հեդդովը, Բենիամինինը՝ Աբենների որդի Հեսիելը, 22Դանինը՝ Հերոամի որդի Ազարիելը։ Սրանք էին Իսրայելի ցեղերի իշխանները։
23Դավիթը հաշվառման չենթարկեց սրանցից քսան և քսանից ցածր տարիք ունեցողներին, որովհետև Տերն ասել էր, որ կբազմացնի Իսրայելը երկնքի աստղերի չափ։ 24Շարուհեայի որդի Հովաբն սկսել էր հաշվառել, բայց չավարտեց, և դրա համար Տիրոջ բարկությունը թափվեց Իսրայելի վրա, և այդ հաշվառումը չմտավ Դավիթ թագավորի հիշատակների պատմության մեջ։
Արքայական կալվածքների վարչությունը
25Թագավորի շտեմարանների վերակացուն Ադիելի որդի Ազամոթն էր, իսկ դաշտերում, քաղաքներում, գյուղերում և աշտարակներում եղած շտեմարանների վերակացուն՝ Ոզիայի որդի Հովնաթանը։ 26Դաշտում երկրագործությամբ զբաղվողների վերակացուն Քեղուբի որդի Եզրին էր, 27այգիներինը՝ արիմաթացի Սեմեին, այգիների արդյունքի և գինու շտեմարաններինը՝ սեփամացի Զաբդին, 28հովտում եղած ձիթենիներինն ու մոլաթզենիներինը՝ գադերացի Բաաղ-Անանը, յուղի շտեմարաններինը՝ Հովասը, 29Սարոնում արածող արջառներինը՝ սարոնացի Սետրան, ձորերում եղած արջառներինը՝ Ադղիի որդի Սափատը, 30ուղտերինը՝ իսմայելացի Օբիլը, էգ էշերինը՝ մերոնոթացի Հադայիան 31և հոտերինը՝ հագարացի Հազիզը։ Սրանք բոլորը Դավիթ թագավորի ստացվածքների վերակացուներն էին։
Դավթի անձնական խորհրդականները
32Դավթի հորեղբայր Հովնաթանը խորհրդական էր։ Նա բանիմաց մարդ էր և դպրապետ էր։ Հաքեմոնի որդի Հեքիելը թագավորի որդիների հետ էր։ 33Աքիտոփելը թագավորի խորհրդականն էր, արաքացի Քուսին՝ թագավորի բարեկամը։ 34Աքիտոփելից հետո խորհրդական եղան Բանեայի որդի Հովիադան և Աբիաթարը, իսկ թագավորի զորագլուխն էր Հովաբը։

Արդեն Ընտրված.

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 27: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում