Երբ ամմոնացիները տեսան, որ իրենք ատելի դարձան Դավթին, Անոնն ու ամմոնացիները հազար տաղանդ արծաթ ուղարկեցին, որպեսզի Միջագետքի ասորիներից, Մաաքայի ասորիներից և Սուբայից մարտակառքեր ու ձիավորներ վարձեն։ Նրանք իրենց համար վարձեցին երեսուներկու հազար մարտակառք, ինչպես նաև Մաաքայի թագավորին ու նրա զորքին, և եկան ու բանակատեղի դրեցին Մեդաբայի դիմաց։ Ամմոնացիները ևս իրենց քաղաքներից հավաքվեցին և եկան պատերազմելու։ Երբ Դավիթն այդ լսեց, ուղարկեց Հովաբին և քաջամարտիկների ամբողջ զորքը։ Ամմոնացիներն էլ դուրս եկան և պատերազմի շարվեցին քաղաքի մուտքի մոտ. իսկ այն եկած թագավորները դաշտում առանձին էին։ Երբ Հովաբը տեսավ, որ պատերազմը առջևից ու ետևից իր վրա է ուղղվում, ընտրեց Իսրայելի ամենաընտիրներին և պատերազմի շարեց ասորիների դեմ, իսկ մնացած զորքը հանձնեց իր եղբորը՝ Աբեսսային, և նրանք շարվեցին ամմոնացիների դիմաց։ Նա ասաց. «Եթե ասորիներն ինձ հաղթեն, դու ինձ օգնության կհասնես, իսկ եթե ամմոնացիները քեզ հաղթեն, ե՛ս կօգնեմ քեզ։ Քաջասի՛րտ եղիր, և արիանանք մեր ժողովրդի ու մեր Աստծու քաղաքների համար. իսկ Տերը թող անի այն, ինչ հաճելի է իր աչքին»։ Հովաբն իր հետ եղած զորքով մոտեցավ ասորիներին՝ պատերազմելու նրանց դեմ, և նրանք փախուստ տվեցին նրա առաջից։ Երբ ամմոնացիները տեսան, որ ասորիները փախան, իրենք ևս փախուստի դիմեցին Հովաբի եղբոր՝ Աբեսսայի առջևից ու մտան քաղաք։ Եվ Հովաբը եկավ Երուսաղեմ։
Կարդալ Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 19
Կիսվել
Համեմատել տարբերակները: Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 19:6-15
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր