Ամբողջ Իսրայելը հավաքվեց Քեբրոնում՝ Դավթի մոտ՝ ասելով. «Ահավասիկ, մենք քո ոսկորն ու քո մարմինն ենք։ Սրանից առաջ, երբ դեռ Սավուղը մեզ վրա թագավոր էր, դու էիր դուրս հանում և ներս բերում Իսրայելին, և քո Տեր Աստվածն ասաց քեզ. “Դո՛ւ կհովվես Իսրայելի իմ ժողովրդին և դո՛ւ իշխող կլինես Իսրայելի իմ ժողովրդի վրա”»։ Իսրայելի բոլոր ծերերը եկան թագավորի մոտ՝ Քեբրոն, ու Դավիթը նրանց հետ դաշինք կնքեց Քեբրոնում, Տիրոջ առջև։ Նրանք Դավթին թագավոր օծեցին Իսրայելի վրա ըստ Տիրոջ խոսքի, որ ասել էր Սամուելի միջոցով։ Դավիթը բոլոր իսրայելացիների հետ գնաց Երուսաղեմ, որ Հեբուսն է։ Այնտեղ էին հեբուսացիները՝ այն երկրի բնակիչները։ Հեբուսի բնակիչներն ասացին Դավթին. «Դու այստեղ չպիտի մտնես»։ Բայց Դավիթը գրավեց Սիոնի բերդը, որ Դավթի քաղաքն է։ Դավիթն ասաց. «Ով որ հեբուսացիներին առաջինը հարվածի, նա կլինի գլխավոր և զորապետ»։ Առաջինը ելավ Շարուհեայի որդի Հովաբը, և նա դարձավ զորագլուխ։ Դավիթը բնակվեց այդ բերդում, դրա համար էլ այն կոչում են Դավթի քաղաք։ Նա շուրջանակի կառուցապատեց քաղաքը՝ Մելոնից մինչև նրա շրջակայքը, իսկ Հովաբը վերանորոգեց քաղաքի մնացորդը։ Դավիթը գնալով հզորանում էր, և Զորությունների Տերը նրա հետ էր։
Կարդալ Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 11
Կիսվել
Համեմատել տարբերակները: Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 11:1-9
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր