Ադամ, Սեթ, Ենոս, Կայնան, Մաղաղիել, Հարեդ, Ենոք, Մաթուսաղա, Ղամեք, Նոյի որդիները՝ Սեմ, Քամ և Հաբեթ։ Հաբեթի որդիները՝ Գոմեր, Մագոգ, Մադա, Հովան, Թոբել, Մոսոք և Թիրաս։ Գոմերի որդիները՝ Ասքանազ, Ռիփաթ և Թորգոմա։ Հավանի որդիները՝ Եղիսա, Թարսիս, կիտացիներ և ռոդացիներ։
Քամի որդիները՝ Քուշ և Մեստրեմ, Փուդ և Քանան։ Քուշի որդիները՝ Սաբա, Եվիլա, Սաբաթա, Ռեգմա և Սեբեթաքա։ Ռեգմայի որդիները՝ Սաբա և Դեդան։ Քուշը ծնեց Նեբրոթին. սա սկսեց հզոր լինել երկրի վրա։ Մեստրեմը ծնեց լուդացիներին, անամացիներին, լաբացիներին, նեփթուքացիներին, պաթուրեսացիներին, քասլուքացիներին (որտեղից դուրս եկան փղշտացիները) և կափթորացիներին։ Քանանը ծնեց իր անդրանիկ որդուն՝ Սիդոնին, և Քետին, հեբուսացիներին, ամորհացիներին և գերգեսացիներին, խևացիներին, արուկեցիներին, ասենացիներին, արուադացիներին, սամարացիներին և ամաթացիներին։
Սեմի որդիները՝ Ելամ, Ասուր, Արփաքսադ, Ղուդ, Արամ, Հուս, Հուլ, Գաթեր և Մոսոք։ Արփաքսադը ծնեց Սաղային, Սաղան ծնեց Եբերին։ Եբերն ունեցավ երկու որդի. մեկի անունը Փաղեկ էր, որովհետև նրա օրոք երկիրը բաժանվեց, իսկ նրա եղբոր անունն էր Հեկտան։ Հեկտանը ծնեց Ելմոդադին, Սաղափին, Ասարմոթին, Հարաքին, Հադորամին, Ուզալին, Դեկլային, Գեբաղին, Աբիմիելին, Սաբային, Ոփիրին, Եվիլային և Հոբաբին։ Սրանք ամենքը Հեկտանի որդիներն են։ Սեմ, Արփաքսադ, Սաղա, Եբեր, Փաղեկ, Ռաքավ, Սերուգ, Նաքոր, Թարա, Աբրամ, որ նույն ինքը Աբրահամն է։
Աբրահամի որդիները՝ Իսահակ և Իսմայել։ Նրանց սերունդները սրանք են. Նաբեոթ՝ Իսմայելի անդրանիկ որդին, Կեդար, Ադբեել, Մաբսամ, Մասմա, Դումա, Մասսե, Քոդադ, Թեմա, Հետուր, Նափես և Կեդմա։ Սրանք Իսմայելի որդիներն են։
Աբրահամի հարճի՝ Քետուրայի որդիները. նա ծնեց Զեմրանին, Հեկսանին, Մադանին, Մադիանին, Հեսբոկին և Սովեին։ Հեկսանի որդիները՝ Սափա և Դեդան։ Մադիանի որդիները՝ Գեփա, Ափեր, Ենոք, Աբիդա և Ելդադա։ Սրանք ամենքը Քետուրայի որդիներն են։
Աբրահամը ծնեց Իսահակին։ Իսահակի որդիները՝ Եսավ և Իսրայել։ Եսավի որդիները՝ Եղիփազ, Ռագուել, Հեուս, Հեգղոմ և Կորխ։ Եղիփազի որդիները՝ Թեման, Օմար, Սեփո, Գոթամ, Կենեզ, Թամնա և Ամաղեկ։ Ռագուելի որդիները՝ Նահաթ, Զարա, Սամմա և Մեզա։
Սեիրի որդիները՝ Ղոտան, Սոբաղ, Սեբեկոն, Անա, Դիսոն, Եսեր և Դիսան։ Ղոտանի որդիները՝ Քոռի և Հեմամ։ Ղոտանի քույրը՝ Թամնա։ Սոբաղի որդիները՝ Գաղուան, Մանաքաթ, Գեբաղ, Սեփո և Օնամ։ Սեբեգոնի որդիները՝ Այիա և Անա։ Անայի որդին՝ Դիսոն։ Դիսոնի որդիները՝ Ամրան, Եսբան, Հեթրան և Քառան։ Եսերի որդիները՝ Բաղղան, Զաավան և Հաական։ Դիսանի որդիները՝ Հուս և Առան։
Սրանք են այն թագավորները, որոնք թագավորեցին Եդովմի երկրում՝ նախքան մի թագավորի թագավորելը Իսրայելի որդիների վրա։ Բեորի որդին Բաղան էր, և նրա քաղաքի անունն էր Դենհաբա։ Բաղան մեռավ, և նրա փոխարեն թագավորեց բոսրացի Զարայի որդի Հոբաբը։ Հոբաբը մեռավ, և նրա փոխարեն թագավորեց Հուսամը՝ թեմանացիների երկրից։ Հուսամը մեռավ, և նրա փոխարեն թագավորեց Բադադի որդի Ադադը, որը Մովաբի դաշտում կոտորեց մադիանացիներին։ Նրա քաղաքի անունն էր Ավիթ։ Ադադը մեռավ, և նրա փոխարեն թագավորեց մասրեկացի Սամաղան։ Սամաղան մեռավ, և նրա փոխարեն թագավորեց գետի մոտի Ռոբոթից Սավուղը։ Սավուղը մեռավ, և նրա փոխարեն թագավորեց Աքբորի որդի Բաաղանանը։ Բաաղանանը մեռավ, և նրա փոխարեն թագավորեց Ադադը։ Նրա քաղաքի անունն էր Փոքով, իսկ նրա կնոջ անունը՝ Մետաբեել, որը Մատրեթի աղջկա՝ Մեզաաբի դուստրն էր։
Ադադն էլ մեռավ։ Եդովմի իշխաններն էին՝ իշխան Թամնա, իշխան Գաղուա, իշխան Հեթաթ, իշխան Ողիբամա, իշխան Էլա, իշխան Փինոն, իշխան Կենեզ, իշխան Թեման, իշխան Մաբզար, իշխան Մագեդիել, իշխան Իրամ։ Սրանք Եդովմի իշխաններն են։