1
ՄԱՐԿՈՍ 5:34
Նոր Էջմիածին Աստվածաշունչ
Հիսուսը նրան ասաց. «Դո՛ւստր, քո հավատը քեզ փրկեց, գնա՛ խաղաղությամբ և բժշկվա՛ծ եղիր քո ցավերից»։
Համեմատել
Ուսումնասիրեք ՄԱՐԿՈՍ 5:34
2
ՄԱՐԿՈՍ 5:25-26
Մի կին կար, որ տասներկու տարուց ի վեր արյունահոսություն ուներ։ Նա շատ էր տառապել բազմաթիվ բժիշկների ձեռքից, ծախսել էր իր ողջ ունեցվածքը, բայց որևէ օգուտ չէր տեսել, այլ է՛լ ավելի էր վատացել։
Ուսումնասիրեք ՄԱՐԿՈՍ 5:25-26
3
ՄԱՐԿՈՍ 5:29
Նրա արյան աղբյուրն իսկույն չորացավ, և նա իր մարմնի մեջ զգաց, որ իր ցավերից բժշկվեց։
Ուսումնասիրեք ՄԱՐԿՈՍ 5:29
4
ՄԱՐԿՈՍ 5:41
Հիսուսը, բռնելով մանկան ձեռքից, ասաց նրան. «Տալի՛թա, կո՛ւմի», որ նշանակում է «Աղջի՛կ, քե՛զ եմ ասում, վե՛ր կաց»։
Ուսումնասիրեք ՄԱՐԿՈՍ 5:41
5
ՄԱՐԿՈՍ 5:35-36
Մինչ Հիսուսն այս էր խոսում, ժողովրդապետի տնից ոմանք եկան և Հայրոսին ասացին. «Քո դուստրը մեռավ, էլ ինչո՞ւ ես նեղություն տալիս Վարդապետին»։ Իսկ Հիսուսը, երբ լսեց այս խոսքերը, ժողովրդապետին ասաց. «Մի՛ վախենա, այլ միայն հավատա՛»։
Ուսումնասիրեք ՄԱՐԿՈՍ 5:35-36
6
ՄԱՐԿՈՍ 5:8-9
որովհետև Հիսուսը նրան ասում էր. «Պի՛ղծ ոգի, դո՛ւրս ելիր այս մարդու միջից»։ Հիսուսը նրան հարցրեց. «Անունդ ի՞նչ է»։ «Անունս Լեգեոն է,- պատասխանեց նրան,- քանի որ շատ ենք»։
Ուսումնասիրեք ՄԱՐԿՈՍ 5:8-9
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր